06 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ծառուկյանի աջ ձեռքն ու ևս մեկը լքեցին ԲՀԿ-ը

Ազգային ժողովի պատգամավորներ Աբրահամ Մանուկյանը և Մուրադ Գուլոյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու մասին դիմում են ներկայացրել: Այս մասին տեղեկացրել են ԲՀԿ-ից: 

Ֆեյսբուք սոցիալական ցանցում այս լուրը բուռն արձագանք է գտել: Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է. 

«Գագիկ Ծառուկյանի «աջ ձեռք» համարվող Աբրահամ Մանուկյանն այսօր լքել է ԲՀԿ-ն: Այս հեռացումը մի փոքր պետք է կտրել անցյալ օրերի զանգվածային արտահոսքի շղթայից: Մանուկյանը մինչև կուսակցության մարտի 5-ի համագումարն ամեն բան արել է ԲՀԿ ղեկավար դառնալու համար: Ասում են՝ շատ գործարարներ ու համայնքապետեր չեն շտապել կուսակցությունից դուրս գալ, որովհետև հուսացել են, որ Մանուկյանը կդառնա կուսակցապետ՝ իրենց «տանիք» կանգնելով: Բայց իրադարձություններն այլ ընթացք ունեցան, ու հիմա Մանուկյանը փորձելու է խորհրդարանում «պապայություն» անել ԲՀԿ խմբակցությունը դե ֆակտո կամ դե յուրե լքած պատգամավորներին՝ իշխանության մոտ ցույց տալով իր կշիռը»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ