Դանակահարել է ընկերուհուն. Նարինեն հոսպիտալացվել է

Փետրվարի 18-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Նարինե Շ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Ոստիկանության ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 17-ին, ժամը 23.00-ին, Երևանի Էստոնական փողոցի 11 շենքի բնակարաններից […]