Աշոցք-Բավրա ճանապարհահատվածում բուք է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ապարանում, Արագածում, Սպիտակում, Վանաձորում, Ստեփանավանում, Տաշիրում, Թումանյանում, Աբովյանում, Հրազդանում, Դիլիջանում, Իջևանում, Նոյեմբերյանում, Տավուշում, Թալինում, Գյումրիում, Աշոցքում, Գորիսում, Կապանում և Մեղրիում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Աշոցք-Բավրա ճանապարհահատվածում բուք է, Արագածի տարածաշրջանում՝ ուժեղ քամի: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով […]