13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2015

Շոկոլադի մեջ թաքցրած 130 հազար եվրո է փորձել անցկացնել

Միլանի օդանավակայանում ձերբակալվել է մի տղամարդ, ով 130 հազար եվրո է թաքցրել շոկոլադի տարրաներում եւ փորձել է անցկացնել դրան: Երբ անցակետում հայտնաբերել են տարօրինակ թղթերը` շոկոլադի մեջ, 47-ամյա Ֆեդերիկո Ռուսսանին ասել է, թե դրանք քաղցր նվերներ են` իր սիրելի աղջկան, իսկ թղթերի վրա սիրային նամակներ են: Բացելով տարրաները` ոստիկանները հայտնաբերել են, որ “սիրային նամակները” բավական […]

Րաֆֆի Հովհաննիսյանը ցավում է ԲՀԿ-ի համար/վիդեո/

«Մեր ժողովուրդը պարզ արդարություն է ուզում, ժողովուրդը չի ուզում ոչ քաղաքական, ոչ շարքային խաղեր»,-այսօր Ազատության հրապարակում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Սերժ Ազատի Սարգսյանը պետք է հրաժարական տա՝ հանուն հայրենիքի, հանուն ժողովրդի, հանուն իր թոռնիկների, և դա խնդելու բան չի, պահանջելու խնդիր է: Մեզ համար ամենակարևորը ցանկացած կողմի որևէ ձևաչափի՝ եռյակի, հնգյակի, տասնյակի հաղթանակի, […]

«Դալան» արվեստի ցուցասրահում կբացվի Հարություն Սամուելյանի աշխատանքների ցուցահանդեսը

Ս. թ. փետրվարի 20-ին, ժամը 18:00-ին «Դալան» արվեստի ցուցասրահում կբացվի Հարություն Սամուելյանի գրաֆիկական աշխատանքների /մատիտ, ջրաներկ, վիմագրություն, խառը տեխնիկա և այլն/ անհատական ցուցահանդեսը: 1980–2006 թթ. ընթացքում ստեղծված գրաֆիկական աշխատանքների պայմանական շարքը միավորված է ընդհանուր գաղափարով, տարրերի և վիճակների փոխանցումներով, փոխազդեցությունների անդադար շարժումով ու փոխակերպմամբ:  Ցուցահանդեսը կգործի մինչև փետրվարի 27-ը:

Գների կայունության գինը

Նախորդ տարվա վերջին ստեղծված արժութային ճգնաժամը վերացնելու նպատակով կենտրոնական բանկը կիրառեց մի արդյունավետ գործիք, որից հետո արժութային շուկան սկսեց կենդանության նշաններ ցուցաբերել և դոլարը 580 դրամից կտրուկ իջավ մինչև 450 դրամ: Կենտրոնական բանկը այդ ժամանակ փոփոխեց արտարժութային ավանդների համար կիրառվող նորմատիվները: Այդպիսով, եթե նախկինում բանկերը արտարժութային ավանդներ ներգրավելուց պետք է պահուստավորեին ընդունված ավանդների 12%-ը, որից […]

100 մետրանոց եռագույն դրոշը՝ Պրահայի կամրջին /վիդեո/

Այսօր, Արցախյան ազատամարտի մասնակից,  ֆոտոլրագրող, «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի հիմնադիր նախագահ Սրապիոն  Գևորգյանը  100 մետրանոց եռագույն դրոշը կծածանի Պրահայի կամրջի վրա: Մեզ հետ զրույցում Գևորգյանը նշեց, որ տարբեր վայրերում հասցրել է ծածանել եռագույնը: 100 ամյա միջոցառումների ցանկում Սրապիոն Գևորգյանը ուզում է իր լուման ներդնել: 100 մետրանոց դրոշը արդեն Պրահայում է: «Խնդրում եմ տեղի հայերին ինձ […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է գյուղատնտեսներին

 Օգտվելով ընթացիկ տարվա բարձր ջերմաստիճանային ռեժիմի հետևանքով ստեղծված հնարավորություններից` Արարատյան հարթավայրի մի շարք համայնքներում սկսվել են պտղատու ծառատեսակների, իսկ առանձին վայրերում`  նույնիսկ խաղողի վազերի էտի ու ձևավորման, կարտոֆիլի տունկի աշխատանքները: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության ցածրադիր տարածաշրջաններում մինչև մարտի վերջ կարող են դիտվել սառնամանիքներ, իսկ մինչև ապրիլի 3-րդ տասնօրյակի սկիզբը պահպանվում է ցրտահարությունների […]

Արեւը կոչնչանա վայրկենական պայթյունից. գիտնականներ /վիդեո/

Անդալուզիայի աստղաֆիզիկայի ինստիտուտի գիտնականները պատմել են, թե ինչպես է ոչնչանալու արեւը:Արդեն ծերացած արեւը կմահանա վայրկենական պայթյունով, ոչ թե դանդաղ մարելով, հայտարարել են գիտնականները: Նրանք նշել են, որ դա տեղի կունենա մի քանի միլիարդ տարի անց, գրում է Российская газета-ն:

Խաչատուր Սուքիասյանի հետ ջերմ հարաբերություններ ունեմ. Փաշինյան

«Ապացուցվեց մի բան, որ այն ինչ որ տեղի էր ունենում, ձախողված էր ի սկզբանե»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն՝ ի պատասխան հարցին, թե կարելի է ասել, որ վերջին ներքաղաքական զարգացումներից հետո ապացուցվեց իր այն հայտարարությունը, թե եռյակը ծառայում է իշխանության շահերին: Հարցին, թե արդյոք շոու էր այս ամենը, նա […]

Կցրտի

Փետրվարի 20-21-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 22-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 20-21-ին էապես չի փոխվի, 22-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, 23-ի գիշերը նույնքան կնվազի: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված