18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Խաչատուր Սուքիասյանի հետ ջերմ հարաբերություններ ունեմ. Փաշինյան

«Ապացուցվեց մի բան, որ այն ինչ որ տեղի էր ունենում, ձախողված էր ի սկզբանե»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն՝ ի պատասխան հարցին, թե կարելի է ասել, որ վերջին ներքաղաքական զարգացումներից հետո ապացուցվեց իր այն հայտարարությունը, թե եռյակը ծառայում է իշխանության շահերին:

Հարցին, թե արդյոք շոու էր այս ամենը, նա պատասխանեց. «Լինում են նաև ռեալիթի շոուներ, սա կարող ենք տեղավորել այդ ժանրի մեջ»: Ինչ վերաբերում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հոդվածին, որտեղ նա անդրադառնում է Գագիկ Ծառուկյանին, Փաշինյանն ասաց. «Այդ հոդվածով Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է խուսափել բուրժուա-դեմոկրատական հեղափոխության խայտառակ ձախողումից ու փորձում է պատասխանատվությունը դնել Գագիկ Ծառուկյանի վրա»:

Հոդվածում Տեր-Պետրոսյանը համեմատել էր Գագիկ Ծառուկյանին ու Խաչատուր Սուքիասյանին: Հարցին, թե տեղին է այս համեմատությունը, նա ասաց. «Ես Տեր-Պետրոսյանի մասին կարծիքս արդեն ասացի, ավելացնելու բան չունեմ, միայն կարող եմ նշել, որ շատ ջերմ հարաբերություններ ունեմ Խաչատուր Սուքիասյանի հետ և ջերմ հարաբերություններ չունեմ Գագիկ Ծառուկյանի հետ»: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ