13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2015

Ապօրինի շինարարություններ

Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 6 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 2 հասցեներում: Թեժ գծի 1-08 շուրջօրյա հեռախոսահամարով ստացված 2 ահազանգերի դեպքում ապօրինաշինություն չի հայտնաբերվել, մեկի ահազանգի դեպքում ապօրինաշինությունը կանխվել է: Նույն […]

Սերժ Սարգսյանին հրավիրելն անօգուտ քայլ էր. MİLLİYET

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների հետկանչը խորհրդարանից Թուրքիայում առանձնապես մեծ արձագանք չգտավ ներթուրքական գերծանրաբեռնված քաղաքական օրակարգի պատճառով: Նման կարծիք է հայտնել հրեական ծագումով թուրք հայտնի լրագրող, արտաքին քաղաքական հարցերով վերլուծաբան և «Միլլիյեթ» թերթի սյունակագիր Սամի Քոհենը, հայտնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: «2009թ. հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու համար ընտրված ժամանակը հստակորեն […]

Մայրը նորածնին նետել է աղբամանը

Նովոսիբիրսկում օրերս անցորդներից մեկը աղբամանում երեխայի լացի ձայն է լսել: Նայելով աղբամանից ներս` տղամարդն այնտեղ տոպրակում կապված նորածնի է հայտնաբերել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները շատ արագ կարողացել են հայտնաբերել, թե ով է երեխայի մայրը: Պարզվել է, որ փոքրիկին աղբաման նետող մայրը 19 տարեկան է, բնակվել է մոտակայքում: Նա ծննդաբերել է տանը, ինքնուրույն, ապա երեխային նետել […]

Մեղրու լեռնանցքը ամբողջ գիշեր մաքրվել է /վիդեո/

Նախորդ գիշեր ձյան տեղումների սկսվելուն պես Մեղրու լեռնանցքում հերթապահություն իրականացնող «Մեղրու ՃՇՇՁ» ԲԲ ընկերության ճանապարհաշինարարներն անմիջապես ձեռնամուխ են եղել ճանապարհը աղ ու ավազի խառնուրդով մշակելու աշխատանքներին, որից հետո կատարվել է երթևեկելի մասի մաքրումը: Լեռնանցքի ճանապարհները լիովին երթևեկելի են:

Ինչ է կատարվել «Երևան մոլում». 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց /վիդեո/

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ պատկերված է, թե ինչ է կատարվել այսօր «Երևան մոլում»: Ինչպես փոխանցում է Henaran.am-ի թղթակիցը, այսօր ժամը 15:00-ին առեւտրի կենտրոնում գտնվող «Այ էլեկտրոնիկս» խանութում ակցիա էր նախատեսված՝ 100-ական հեռուստացույց,  հեռախոս եւ արդուկ վաճառվելու էր ընդամենը 1000 դրամով: Արդեն 08:00-ից առեւտրի կենտրոնի մոտ հավաքվել է բազմություն: Քիչ առաջ իրավիճակը դուրս է եկել […]

Թբիլիսիում ծաղիկներ խոնարհվեցին Ամենայն հայոց բանաստեղծի շիրիմին

Փետրվարի 19-ը Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Ամեն տարվա նման, այս անգամ էլ  թբիլիսահայությունն իր   այցելությամբ   հայ գրողծների և հասարակական գործիչների Խոջիվանքի  պանթեոն, որտեղ  ամփոփված  է  Մեծ Լոռեցու  աճյունը, իր սիրո և հարգանքի  տուրքը  մատուցեց   ժողովրդական մեծ բանաստեղծին ու իր խոնարհումը  բերեց նրա հիշատակի առջև:  Մեծն Թումանյանի տապանաքարի  մոտ,  Վիրահայոց թեմի առաջնորդի […]

Երբ կլինի իշխանափոխություն

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին առաջարկեց նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի վերաբերյալ նախագիծը տանել Ազատության հրապարակ: Լրագրողների հետ զրույցում Փաշինյանն ասաց, որ նման քայլի չի ցանկանում գնալ, քանի որ ցանկություն չունի մարդկանց հիասթափեցնելու: «Մեր պատմությունից մենք պետք է անենք հետևյալ եզրակացությունը, որ խնդիրը ոչ թե […]

Խստագույնս պետք է պահպանվի հրադադարը. համանախագահները հայտարարություն են տարածել

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը, Իգոր Պոպովը և Պիեռ Անդրիոն օրերս այցելել էին Հայաստան եւ Ադրբեջան: Տարածաշրջան այցից հետո նրանք այսօր հայտարարություն են տարածել, որում նշել են, որ իրենց այցի նպատակն էր կողմերին կոչ անել, որպեսզի խստագույնս պահպանվի հրադադարը: Հայտարարության մեջ ասվում է, որ այցի ընթացքում համանախագահները հանդիպել են Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների, արտգործնախարարների, […]

10 ավտոբուսներ կահավորվել են հատուկ կարիքներ ունեցող անձանց տեղափոխման համար նախատեսված վերելակներով

Կայացել է հատուկ կարիքներով անձանց տեղափոխման  համար ավտոբուսները վերելակներով կահավորելու ծրագրի շնորհանդեսը, որին մասնակցել են ոլորտի մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ: Հատուկ կարիքներ ունեցող անձանց համար Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում 2014 թվականին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին  հանձնարարել էր վերելակներով կահավորել քաղաքային հասարակական տրանսպորտի թվով 10 ավտոբուս: Պատվիրված հատուկ վերելակներն արդեն տարեվերջին ներկրվեցին Երևան: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված