13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Երբ կլինի իշխանափոխություն

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին առաջարկեց նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի վերաբերյալ նախագիծը տանել Ազատության հրապարակ: Լրագրողների հետ զրույցում Փաշինյանն ասաց, որ նման քայլի չի ցանկանում գնալ, քանի որ ցանկություն չունի մարդկանց հիասթափեցնելու: «Մեր պատմությունից մենք պետք է անենք հետևյալ եզրակացությունը, որ խնդիրը ոչ թե Ազատության հրապարակ գնալն է, այլ նրանց չհիասթափեցնելը, չկոտրելը, երբեք հաղթանակներ չխոստանալ, քանի դեռ դրա համար ապահովված չեն հաղթանակի ինստիտուցիոնալ պայմաններ»:

Փաշինյանն ընդգծեց, որ արդեն քասան տարի ՀՀ-ում իրենք՝ ընդդիմադիրները, հրավիրում են Ազատության հրապարակ, հայտարարում հաղթանակի մասին ու չեն կարողանում դրան հասնել: «Պետք է հետևություններ անենք մեր սխալներից, միայն ինստիտուցիոնալ ընդդիմության առկայության դեպքում կլինի իշխանափոխություն»,-նշեց նա: Ըստ պատգամավորի՝ ինստիտուցիոնալ ընդդիմությունն այն է, որ երկրի հազարավոր անձանց ճակատագրերը կախված չեն մեր-երկու անձից: «Նման քաղաքական ուժ այս պահին չկա, բայց Քաղաքացիական պայմանագիր միավորումը հենց այդ նպատակն է դրել»,-նկատեց նա:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ