23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանին հրավիրելն անօգուտ քայլ էր. MİLLİYET

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների հետկանչը խորհրդարանից Թուրքիայում առանձնապես մեծ արձագանք չգտավ ներթուրքական գերծանրաբեռնված քաղաքական օրակարգի պատճառով: Նման կարծիք է հայտնել հրեական ծագումով թուրք հայտնի լրագրող, արտաքին քաղաքական հարցերով վերլուծաբան և «Միլլիյեթ» թերթի սյունակագիր Սամի Քոհենը, հայտնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը:

«2009թ. հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու համար ընտրված ժամանակը հստակորեն բացահայտում է այդ մարտավարական քայլի նպատակը: Քանի որ Հայաստանը այսպիսով հող է նախապատրաստում ապրիլի 24-ին «Հայոց ցեղասպանության 100 ամյակի» առթիվ ծավալվելիք գործունեության համար»:

Քոհենն ընդգծել է, որ արձանագրությունների հետկանչի հայկական պատճառաբանությունը համապատասխանում է իրականությանը, և Թուրքիան, իրոք, բազմիցս առաջ է քաշել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման նախապայմանը: Միաժամանակ շատ ակնհայտ է, որ թուրքական կառավարությունը մտադիր չէ երբևէ հրաժարվել իր այս պահանջից: Ու չնայած դրան, Թուրքիան դեռևս շարունակում է խորհրդարանում պահել արձանագրությունները, Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակն էլ հայտարարում է, որ իրենք շարունակելու են հավատարիմ մնալ արձանագրությունների ոգուն:

Եվ սա այն դեպքում,երբ Հայաստանն իր վերջին քայլով ցույց տվեց, որ արձանագրություններն իր համար այլևս «մեռած են»: Ու սխալ չի լինի ասել, որ արձանագրություններն այժմ «մեռած թղթից» բացի իրենցից ուրիշ ոչինչ չեն ներկայացնում:

«Դժվար չէ, իհարկե, հասկանալ Հայաստանի հետ սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների ստեղծման գործընթացում Թուրքիայի`համառորեն նախապայմաններ առաջ քաշելու պատճառը: Թուրքիայի համար Ադրբեջանը մի շարք առումներով շատ կարևոր է: Անկարան չի ցանկանա այնպիսի քայլ անել, որը կարող է եղբայրական երկրի սիրտը կոտրել: Մինչդեռ, եթե Թուրքիան կարողանա Հայաստանի հետ երկխոսություն ստեղծել, դա կարող է մեծապես նպաստել տարիներ շարունակ հանգուցալուծում չստացող ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Անկարան դեռ սկզբից պետք է կարողանար այս հարցում համոզել Բաքվին»,- գրում է հոդվածի հեղնակը:

Ամփոփելով Քոհենը եզրակացնում է, որ այս պահին երկկողմ հարաբերություններում արդեն ոչ թե մեղմացում, այլ լարվածության մեծացում պետք է սպասել` կապված ապրիլի 24-ի առթիվ Հայաստանի և Հայկական սփյուռքի` համաշխարհային մակարդակով իրականացնելիք գործունեության հետ: Ցեղասպանության 100 ամյակի առթիվ մեծ թվով համաշխարհային առաջնորդներ կայցելեն Հայաստան, և այս առումով Էրդողանի կողմից Չանաքքալեի միջոցառումների տեղափոխումը ապրիլի 24 և բազմաթիվ այլ երկրների նախագահների թվում նաև Սերժ Սարգսյանին հրավիրելը անօգուտ քայլ էր:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ