13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2015

Սարսափելի տեսանյութ. Իսլամիստները սպանել են տարեց կնոջը կարմիր վերարկու հագնելու համար /վիդեո 18+/

Համացանցում սարսափելի տեսանյութ է հայտնվել, որտեղ “Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորման դաժանության հերթական դրսեւորումն է: Տեսանյութում երեւում է, թե ինչպես են իսլամիստները հանրային մահապատժի ենթարկում մի տարեց կնոջ այն բանի համար, որ նա փողոց է դուրս եկել կարմիր վերարկուով, հայտնում է Звезда հեռուստաընկերությունը: Կինն ամեն կերպ փորձում է համոզել իսլամիստներին` չսպանել իրեն, սակայն նրանք անդրդվելի են […]

Ա. Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

Փետրվարի 20-ին ՌԴ կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Երկօրյա այցի ընթացքում նախատեսվում են քննարկումներ գիտակրթական բնագավառում երկկողմ համագործակցության վերաբերյալ: Մասնավորապես քննարկվելու են Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի գործունեությանը, ռուսերենի խորացված ուսուցմամբ դպրոցներին մեթոդական գրականությամբ և դասագրքերով ապահովելու՝ Մոսկվայի երկու և Սանկտ-Պետերբուրգի, […]

ԲՀԿ երիտմիությունը հայտարարում է

Տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների միության Գործադիր մարմնի նիստը: Մենք միանում ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի որոշմանը, և հայտարարում, որ երբևէ չենք տրվել արկածախնդրության և այս պահին, երբ թուրքն ու ադրբեջանցին լցված են հայ ազգի արյան ծարավով, երբ սահմանում այսպիսի լարված իրավիճակ է, մենք մեր գործողություններում լինելու ենք առավելագույնս կշռադատված: Տեսանելի էր, որ […]

Որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Շիրակի, Լոռու, Կոտայքի և Տավուշի մարզերում տեղում է ձյուն: Գորիս-Սիսիան, Գորիս-Շուռնուխ-Կապան միջպետական ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Սաստիկ բուք է  Աշոցք-Բավրա ճանապարհահատվածում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: […]

No comment. Խաչատուր Սուքիասյան. Ժողովուրդ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը Սերժ Սարգսյանի հետ դեմ առ դեմ հանդիպելու առաջարկով բաց նամակ էր հղել, երեկ իր «Սրտի պարտքն» է հրապարակել արդեն Գագիկ Ծառուկյանի մասին: Նա Ծառուկյանին համեմատել է Խաչատուր Սուքիասյանի հետ: «Ժողովուրդը» Խաչատուր Սուքիասյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է մեկնաբանում Տեր-Պետրոսյանի արած համեմատությունը իր և Ծառուկյանի միջև:  «Ես որդեգրել եմ այսպսիս մոտեցում՝ Լևոն […]

Գյումրեցիները որոշել են հարամ անել . Հրապարակ

Գագիկ Ծառուկյանի հրաժարականի ճառից հետո Գյումրիում այն կարծիքն է տարածված, որ Ծառուկյան-Սերժ Սարգսյան համակարտությունը քաղաքական արդյունքի չէր բերելու, ր «լավ արեց Ծառուկյանը, որ հրաժարվեց հանրահավաք անելու մտքից»: Գյումրեցիներն այսօր ոչ այնքան հետաքրքրված են փետրվարի 20-ի հանրահավաքի չեղյալ հայտարարվելով, որքան փետրվարի 23-ի միջոցառումներով: Այդ օրը, ինչպես հայտնի է, սովետական, այժմ՝ ռուսական բանակի օրն է, եւ Գյումրիում […]

Պոլիտեխնիկի շուրջ պատերազմը չի դադարում. Հրապարակ

Մինչ ներքաղաքական դաշտում հրադադար է, պոլիտեխնիկի շուրջ պատերազմը չի դադարում: ԿԳՆ-ում մտմտում են «Թոքմաջյանի հարցը» վերջականապես լուծելու մասին: Նախորդ օրը ԿԳ նախարարին բուհում կատարվող ապօրինությունների մասին նամակ գրած դասախոսին ռեկտորն ազատել է աշխատանքից: Միաժամանակ Թոքմաջյանը փորձում է անել ամեն ինչ, որպեսզի կանխի իր պաշտոնաթողությունը, և «արբիտրի» դերում նա փորձել է «տեսնել» Ղարաբաղի իշխանություններին. բանն այն […]

Ով ումից առաջ կընկնի. Առավոտ

«Առավոտը» գրում է. «Իսակովի պողոտայի ճանապարհային հանգույցի մի անկյունում, բավականին տեսանելի վայրում, օդանավակայանից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհի մոտ ռուսական եկեղեցին սկսել է կառուցվել մոտ 2 տարի առաջ: Այս եկեղեցին կառուցվում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հովանավորությամբ: Աբրահամյանը դեռ 2013-ի սեպտեմբերին վստահեցրել էր, որ եկեղեցու կառուցումը կավարտվի 2014-ի հոկտեմբերին, սակայն մինչ օրս այն […]

Տեր-Պետրոսյանը «քաղաքական մահախոսական» է գրել Ծառուկյանի մասին. Հայկական ժամանակ

Ներկայացնում ենք հատվածներ «Հայկական ժամանակի» վերլուծությունից.  «Հայ ազգային կոնգրեսի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդես է եկել հերթական հոդվածով: Այն վերնագրված է «Սրտիս պարտքը», և դրանում Տեր-Պետրոսյանը փորձում է վերլուծել, թե վերջին տարիներին ինչ տեղի ունեցավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Ընթերցողը նկատեց, թերևս, որ այս ոճը շատ է նման մահախոսականի: Չմտածեք, թե սա պատահականություն է. Տեր-Պետրոսյանը այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված