14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2015

Carolina Herrera-ի հավաքածուի 10 ամենանրբաճաշակ զգեստները /ֆոտոշարք/

Նյու-Յորքում տեղի ունեցած Բարձր նորաձեւության շաբաթվա շրջանակներում 76-ամյա դիզայներ Կարոլինա Էրերան ներկայացրել է իր նոր հավաքածուն: Հավաքածուն աչքի է ընկել նոր մոտեցումներով, նոր հայացքով, շքեղությամբ եւ նրբաճաշակությամբ:

Բանակում կանանց մասնակցության հեռանկարը

Փետրվարի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ եւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի 2014թ. համագործակցության ծրագրի շրջանակում «Պաշտպանության ոլորտում կանանց ներկայացվածության եւ մասնակցության հնարավորությունների ընդլայնման հեռանկարը» հետազոտության ամփոփիչ քննարկումը:  Քննարկման մասնակցում էին պետական, հասարակական շրջանակների եւ միջազգային կազմակերպությունների ու առաքելությունների ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ով նշեց, որ զինված ուժերում կանանց իրավունքների […]

Ժամկետնանց հավկիթներ են հայտնաբերվել

2015 թվականի փետրվարի 17-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով` Ծառայության աշխատակազմի տեսուչները իրականացրել են դիտարկում Հ. Հովհաննիսյան 24/7 հասցեում գործող «ԱԼԵՔՍ ԳՐԻԳ» ՍՊԸ-ին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետում, որի արդյունքում հայտնաբերվել են թերի մակնշմամբ և աղտոտված հավկիթներ՝ 34 հատ: Հայտնաբերված սննդամթերքը անմիջապես հանվել է վաճառքից և տեղում ոչնչացվել է: Անհասկանալի մակնշմամբ և աղտոտված […]

Մեղքը թող չթագավորի ձեր մահկանացու մարմիններին. Օրվա խորհուրդը

 «Այսուհետև մեղքը թող չթագավորի ձեր մահկանացու մարմիններին՝ հնազանդեցնելու ձեզ իր ցանկություններին… Հանձնեցե՛ք ձեզ՝ ի ծառայություն Աստծու… իսկ ձեր մարմնի անդամները՝ արդարության գործիքներ.դարձրեք/…» (Հռոմ. 6: 12-13): Հռոմ. 6: 3-14 Օրվա խորհուրդը, Փետրվարի 19 Աղբյուր` qahana.am

Հաստատ կաշխատի

Հրապարակախոս Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան հանրագրում մեկնաբանելով քաղաքական իրավիճակը` սեփական քայլերի հաջորդականությունն է առաջարկել` «Ես լինեի Սերժ Սարգսյանի տեղը, երկու քայլ հաստատ կանեի» մոտիվացմամբ. 1.Մինչև ապրիլի 24–ը քաղաքական հրադադար հաստատելու համար բոլորին կմղեի ծրագրային քննարկումների դաշտ, կասեի՝ դե ձեր բոլոր լեզվանի տղերքին ուղարկեք, թող ոլորտ առ ոլորտ քննարկումներ անեն իմ լեզվանիների հետ և կոնկրետ ճանապարհային քարտեզները ներկայացնեն։ […]

Թող մեզ ոչ ոք չներքաշի ինքնախաչելության մեջ. սթափվեք

«Շնորհավորում եմ Գուգարաց թեմի հավատացյալներին` Բարեկենդանի տոնի առթիվ: Մեր կյանքն ինքնին բարեկենդան է և Հայաստանն էլ համայն հայության երազած երկիր դրախտավայրն է: Ուրեմն ի՞նչ է մեզ պետք: Մեր կուսակցություններից, քաղաքական գործիչներից, հոգևորականներից ու մտավորականներից մեր ժողովուրդը ակնկալում է հարգանք և սեր, սեր` առ հայրենիք և առ հայ ժողովուրդ: Նկատի ունենալով հատկապես վերջին շրջանում քաղաքական, կուսակցական […]

Բոտուլիզմի դեպքեր

2015թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արձանագրվել է մանրէաբանական ծագման սննդային թունավորման` բոտուլիզմի 5 դեպք` 8 տուժածով: Թունավորումների պատճառը հիմնականում եղել է տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումը: Դեպքերն արձանագրվել են Կոտայքի, Սյունիքի, Լոռու, Վայքի և Արմավիրի մարզերում:  Հիշեցնենք, որ բոտուլիզմը սննդային ծագման ծանր թունավորում է, որի հարուցիչը Clostridium botulinum-ն է: Այն գտնվում է արտաքին միջավայրում` […]

«Քոչարյանի ստեղծագործությունն է » /վիդեո/

«ԲՀԿ-ի սկզբնավորման օրից հայտնի էր, որ դա Ռոբերտ Քոչարյանի ստեղծագործությունն է»,-ներքաղաքական վերջին զարգացումներին անդրադառնալով` ասաց ազատամարտիկ, վերլուծաբան Սարգիս Հացպանյանը: Ըստ Հացպանյանի` Ծառուկյանը ֆեոդալական համակարգից ստեղծված գրպանային միավոր է: «Ես մանրամասն գիտեմ՝ Գագիկ Ծառուկյան կոչվածը իրենից ինչ է ներկայացնում»,-ասաց Հացպանյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Պատերազմ Երևանում՝ Եհովայի վկաների դեմ /վիդեո/

Եվովայի վկաները  աղանդը բավականին լայն տարածում ունի նաև Հայաստանում: Աղանդի ներկայացուցիչները հոգեւորսության ձևերի մեջ տարբերություն չեն դնում: Նրանք զանգում են մարդկանց, թակում տան դռները, վերջերս նաև հատուկ վահանակներ են տեղադրում փողոցներոմ, որոնց վրա նրանց գրականության նմուշներն են: Փողոցներում շրջում են մի քանի քարոզիչներով և փորձում գրավել մարդկանց: Օրերս «Ազգային արժեքների պահմանման ճակատ» ՀԿ համակարգող Սևան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված