03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Բանակում կանանց մասնակցության հեռանկարը

Փետրվարի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ եւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի 2014թ. համագործակցության ծրագրի շրջանակում «Պաշտպանության ոլորտում կանանց ներկայացվածության եւ մասնակցության հնարավորությունների ընդլայնման հեռանկարը» հետազոտության ամփոփիչ քննարկումը: 

Քննարկման մասնակցում էին պետական, հասարակական շրջանակների եւ միջազգային կազմակերպությունների ու առաքելությունների ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ով նշեց, որ զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության, նրանց առաջխաղացման եւ հավասար
հնարավորությունների ապահովման հարցերն ընդգրկված են ՊՆ պաշտպանական բարեփոխումների օրակարգում: 

Պարոն Տոնոյանը հավելեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում միջազգային կառույցների, մասնավորապես` ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ այս ոլորտում իրականացվող աշխատանքը եւ պատրաստ է շարունակել եւ խորացնել համագործակցությունը: 
Հետազոտությունը ներկայացվեց հեղինակների կողմից: 

Քննարկմանը խոսքով հանդես եկան նաեւ ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչը, ՀՀ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ռազմաքաղաքական հարցերի ազգային պատասխանատուն, ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ,  փորձագետներ: Քննարկման մասնակիցներին ներկայացվեց նաեւ այս ոլորտում ՀՀ ՊՆ կողմից հետագա աշխատանքների ուղղվածությունը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ