14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Պատերազմ Երևանում՝ Եհովայի վկաների դեմ /վիդեո/

Եվովայի վկաները  աղանդը բավականին լայն տարածում ունի նաև Հայաստանում: Աղանդի ներկայացուցիչները հոգեւորսության ձևերի մեջ տարբերություն չեն դնում: Նրանք զանգում են մարդկանց, թակում տան դռները, վերջերս նաև հատուկ վահանակներ են տեղադրում փողոցներոմ, որոնց վրա նրանց գրականության նմուշներն են: Փողոցներում շրջում են մի քանի քարոզիչներով և փորձում գրավել մարդկանց:

Օրերս «Ազգային արժեքների պահմանման ճակատ» ՀԿ համակարգող Սևան Աղաջանյանը և Սոցիալիստական շարժման առաջնորդ Ռոբերտ Ահարոնյանը հայտարարեցին, որ պայքարելու են քայքայիչ այս աղանդի դեմ:

Հայտարարության հաջորդ օրը նրանց և եհովայի վկաներ աղանդի անդամների միջև միջադեպ եղավ: Սևան Աղաջանյանը և Ռոբերտ Ահարոնյանը հրավիրվեցին ոստիկանություն և մեղադրվեցին եհովականների գույքը փչացնելու մեջ:

«Մենք պատերազմ ենք սկսել Եհովայի վկաների դեմ ու չենք լռելու»,-մեզ հետ զրույցում ասաց Աղաջանյանը:

Տեղեկացնենք, որ Եհովայի վկաները հավատում են մեկ միասնական Աստծուն՝ միայն Եհովային, իսկ Քրիստոսին համարում են նրանից ծնված և նրա կամքը կատարող: Եհովականները  չեն ընդունում Սուրբ Հոգուն իբրև Աստծու, մերժում են Սուրբ Խաչը, մկրտությունը և այլն: Ըստ եհովականների՝ երկրի վրա է գտնվում սատանայի թագավորությունը, և Եհովայի ու սատանայի առաջիկա ճակատամարտում (Արմագեդոն) մարդկությունը կկործանվի՝ բացառությամբ եհովականների, և երկրի վրա կհաստատվի Աստծու թագավորությունը:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ