10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ժամկետնանց հավկիթներ են հայտնաբերվել

2015 թվականի փետրվարի 17-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով` Ծառայության աշխատակազմի տեսուչները իրականացրել են դիտարկում Հ. Հովհաննիսյան 24/7 հասցեում գործող «ԱԼԵՔՍ ԳՐԻԳ» ՍՊԸ-ին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետում, որի արդյունքում հայտնաբերվել են թերի մակնշմամբ և աղտոտված հավկիթներ՝ 34 հատ:

Հայտնաբերված սննդամթերքը անմիջապես հանվել է վաճառքից և տեղում ոչնչացվել է:

Անհասկանալի մակնշմամբ և աղտոտված հավկիթների վերաբերյալ ահազանգ օրերս էր ստացվել «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ից:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շնորհակալություն է հայտնում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ին հետևողական աշխատանքի, սպառողների շահերն ու խնդիրներն ուշադրության առանցքում պահելու և խախտումների մասին բարձրաձայնելու համար:

Ամենօրյա ուշադրություն պահանջող այս ոլորտում մեծ է հասարակական վերահսկողության դերը, և ցանկալի արդյունքի հասնելու համար շատ կարևոր՝ պետական և հասարակական կառույցների համագործակցությունն ու փոխլրացումը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ