04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Բոտուլիզմի դեպքեր

2015թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արձանագրվել է մանրէաբանական ծագման սննդային թունավորման` բոտուլիզմի 5 դեպք` 8 տուժածով: Թունավորումների պատճառը հիմնականում եղել է տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումը: Դեպքերն արձանագրվել են Կոտայքի, Սյունիքի, Լոռու, Վայքի և Արմավիրի մարզերում: 

Հիշեցնենք, որ բոտուլիզմը սննդային ծագման ծանր թունավորում է, որի հարուցիչը Clostridium botulinum-ն է: Այն գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ, սպորների ձևով, որտեղից էլ անցնում է սննդամթերքի (բանջարեղենի, կանաչեղենի և այլնի) վրա: Հիվանդության հարուցիչն անօդ պայմաններում աճում և զարգանում է, բազմանում և թույն է արտադրում: Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում: Հարուցչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում` բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և 120-1300C ջերմաստիճանի ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում: Այն տնային պայմաններում հնարավոր չէ ապահովել:

Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը կարող է չփոխել իր համը, հոտը, գույնը և տեսքը:

Հիվանդության ախտանշաններն ի հայտ են գալիս 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում: Դրանք են` ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, գլխացավ, ցավեր որովայնի շրջանում, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), բերանի չորություն, կլման ակտի խանգարում:

Բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է.

– Խուսափե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից:

– Տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե´ք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե:

– Մի գնե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից:

– Առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե´ք բժշկի:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ