18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Տեր-Պետրոսյանը «քաղաքական մահախոսական» է գրել Ծառուկյանի մասին. Հայկական ժամանակ

Ներկայացնում ենք հատվածներ «Հայկական ժամանակի» վերլուծությունից. 

«Հայ ազգային կոնգրեսի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդես է եկել հերթական հոդվածով: Այն վերնագրված է «Սրտիս պարտքը», և դրանում Տեր-Պետրոսյանը փորձում է վերլուծել, թե վերջին տարիներին ինչ տեղի ունեցավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:

Ընթերցողը նկատեց, թերևս, որ այս ոճը շատ է նման մահախոսականի: Չմտածեք, թե սա պատահականություն է. Տեր-Պետրոսյանը այս հոդվածով մոտավորապես ասում է, թե Ծառուկյանի հիշատակը վառ կմնա մեր սրտերում, չի կարելի նրա մասին վատ բաներ ասել: Հենց սրանում է հոդվածի ամենակարևոր իմաստը. վերջին շրջանի քաղաքական իրադարձությունների մասին Հայ ազգային կոնգրեսի նախագահը խոսում է դիտորդի նման, կարծես ինքն այդ ամենի հետ որևէ կապ չի ունեցել, այլ ընդամենը որպես պատմաբան ու քաղաքագետ հետևել է պրոցեսին:

Տեր-Պետրոսյանը հիմա «քաղաքական մահախոսական» է գրել Ծառուկյանի մասին, որովհետև մտածում է, որ եթե Ծառուկյանին քաղաքականապես թաղի, իր ու իր ղեկավարած ՀԱԿ-ի գործունեության հետքերն էլ հետն է թաղելու:

Տեր-Պետրոսյանն այս հարցում չարաչար սխալվում է. Ծառուկյանի քաղաքականության մեջ դրսևորվելու թեկուզ տեսական, բայց չնչին շանսեր դեռևս ունի: Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանին, նրա ժամանակը անցել է վաղուց, չնայած նրա 25-ամյա գործունեության դառնահամը դեռ երկար կմնա քաղաքական մթնոլորտում»:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ