14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Աշոցք-Բավրա ճանապարհահատվածում բուք է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ապարանում, Արագածում, Սպիտակում, Վանաձորում, Ստեփանավանում, Տաշիրում, Թումանյանում, Աբովյանում,  Հրազդանում, Դիլիջանում, Իջևանում, Նոյեմբերյանում, Տավուշում, Թալինում, Գյումրիում, Աշոցքում, Գորիսում, Կապանում և Մեղրիում  տեղում է  ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Աշոցք-Բավրա ճանապարհահատվածում բուք է, Արագածի տարածաշրջանում՝ ուժեղ քամի:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ