11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արսեն Քարամյանը՝ Ծառուկյանի փոխարեն

2015 թ. փետրվարի 20-ին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում տեղի ունեցավ կառավարման խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում խորհրդի նախագահի ընտրությունն էր:

Խորհրդի նիստին մասնակցում էին խորհրդի 24 անդամներից 23-ը, որոնք առաջադրեցին և միաձայն խորհրդի նախագահ ընտրեցին Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանին:

Իր ելույթում Արսեն Քարամյանը շնորհակալություն հայտնեց խորհրդի անդամներին վստահության համար և համոզմունք հայտնեց, որ բուհը կշարունակի բարձր մակարդակով իրականացնել իր գիտակրթական գործունեությունը։

«Բոլոր այն լավ ավանդույթները, որոնք կան Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում պետք է շարունակվեն, բայց միևնույն ժամանակ պետք է մտածել նոր ավանդույթների ձևավորման, գիտակրթական գործի կազմակերպման որակի բարձրացման, ուսումնառության և դասավանդման մեթոդների արդիականացման մասին: Արագ փոփոխվող դարաշրջանում բարձրագույն կրթությունը պետք է զարգանա համաշխարհային կրթագիտական միտումներին համընթաց, որովհետև միայն այդպես է հնարավոր ունենալ գիտակից ու բանիմաց քաղաքացիներ և ստեղծել գիտելիքահեն հասարակություն»,- նշեց Ա. Քարամյանը:

Առաջիկայում լրանում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հիմնադրման 70-ամյակը և խորհրդի նորընտիր նախագահը պատրաստակամություն հայտնեց ինստիտուտի բոլոր ժամանակների լավագույն շրջանավարտների ներուժի ներգրավմամբ հավուր պատշաճի նշելու բուհի հոբելյանը:

Իր ելույթի ավարտին Ա. Քարամյանը խորհրդի անդամների անունից շնորհակալություն հայտնեց խորհրդի նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ խորհրդում իրականացրած աշխատանքների համար:

Շնորհավորելով խորհրդի նորընտիր նախագահին՝ ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը նշեց, որ ուրախ է այդ պաշտոնում տեսնել Արսեն Քարամյանին, որի համալսարանական կենսագրությունը թույլ է տալիս վստահաբար պնդել, որ նա լավատեղյակ է բարձրագույն կրթության բնագավառի մարտահրավերներին և լիարժեք պատկերացնում է բուհական կրթության արդիականացման հիմնախնդիրներն ու այդ ոլորտում առկա անելիքները: 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ