02 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Եղել են լարված հարաբերություններ Տեր-Պետրոսյանի և իմ միջև. Ր. Հովհաննիսյան/վիդեո/

«Մենք տևապես մասնակցել ենք բոլոր ազգային նախաձեռնություններին, այդ թվում «մարտի մեկին»: Եղել են լարված հարաբերություններ Տեր-Պետրոսյանի և իմ միջև, խնդիր չկա, մենք ներկա էինք ծաղիկով»,-այսօր Ազատության հրապարակում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն՝ ի պատասխան հարցին, թե այս մարտի մեկին մասնակցելու են ՀԱԿ-ի հանրահավաքին:

«Այս մարտի մեկին, իհարկե, մենք կցանկանանք մասնակցել: «Ժառանգությունը» սակայն որոշել է, որ իր անդամներն, ովքեր մնալու են Երևանում, անպայման կմասնակցեն, բայց մենք գնալու ենք սահմանամերձ շրջան ու այդ օրը հենց այնտեղ ենք մեր հարգանքի տուրքը մատուցելու»,-հավելեց նա:

Հովհաննիսյանը հայատարրեց, որ թե մարտի երկուսին, թե մարտի հինգին պատրաստ են ասյտեղ լինել, մասնակցել նոր Հայաստանի ձևավորմանը, սակայն «մենք այս խաղին այլևս չենք մասնակցում»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ