23 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Դանակահարել է ընկերուհուն. Նարինեն հոսպիտալացվել է

Փետրվարի 18-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Նարինե Շ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 17-ին, ժամը 23.00-ին, Երևանի Էստոնական փողոցի 11 շենքի բնակարաններից մեկում Նարինե Շ.-ին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է նրա ընկերը` 1985 թ. ծնված Հայկ Ն.-ն, ով բերման է ենթարկվել և տվել խոստովանական ցուցմունք:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Հայկ Ն.- ձերբակալված է: Կատարվում է քննություն: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ