14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Թող Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը ջան ասեն, ջան լսեն. Փաշինյան

 «Ջհանգիրյանն ու իր կուսակիցները սկսել են Սերժ Սարգսյանին ընդունել՝ որպես հանրապետության նախագահ: Սերժ Սարգսյանը նախագահ չէ, այլ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ»,-այսօր Ազգային ժողովի Պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց հիմնական զեկուցող ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ Փաշինյանը ներկայացնում էր նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող նախագիծ, որը քննադատվեց ՀՀԿ-ական պատգամավորների և ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի կողմից: 

«Եթե Ջհանգիրյանն ու մեծարգո Սերժ Սարգսյանին նամակ գրող իր գործընկերները Սերժ Սարգսյանին ընդունում են որպես հանրապետութան նախագահ, դա իրենց խնդիրն է, թող ընդունեն իրեն՝ որպես հնարապետության նախագահ, և գնան բաց ու փակ նամակներ գրեն, ջան ասեն, ջան լսեն, հիշեն իրենց հին օրերը, թե ինչպես կառուցեցին, շինեցին Հայաստանի հանրապետությունը»,-ասաց պատգամավորը: 

Փաշինյանի խոսքով` ոչ մի հակափաստարկ չհնչեց, թե ինչու նախագահի իմպիչմենթի նախագիծը չպիտի ընգրկվի քառօրյա նիստերի օրակարգ: «Ջհանգիրյանը մի բան ասեց, թողեց, գնաց, եթե այդքան ուժեր էր, թող մնար»,-ասաց ու հավելեց. «Ով իմ ասածին կասի՝ անգրագիտություն ա, ես էլ իր ասածին կասեմ անգրագետ է»:

Պատգամավորի հեղինակած նախագիծը դրվեց քվեարկության և չընդունվեց, կողմ քվեարկեց միայն Զարուհի Փոստանջյանը:

Լրագրողների հետ զրույցում Փաշինյանը նշեց. «Ես հիմա՝ վերջին իրադարձություններից հետո, Հայ ազգային Կոնգրեսի ղեկավարությունից ամեն ինչ սպասում եմ: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է ի վերջո բավարար կամք ունենար դեռ երկու տարի առաջ հայտարարել, որ իր հայտարարած բուրժուադեմոկրատական հեղափոխությունն ավարտվելու էր «մեծարգո» Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակով»:

Պատգամավորը հիշեցրեց, որ ՀԱԿ պատգամավորները նախընտրական ելույթներում ասում էին, որ ԱԺ են գալիս Սերժ Սարգսյանի պաշտոնանկության համար: Փաշինյանը շեշտեց, որ եթե երբևէ Գագիկ Ջհանգիրյանը գրագետ նախագիծ գրի, ապա ինքն առանց քննարկման կողմ կստորագրի:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ