04 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Համահայկական ֆլեշ մոբ Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին

այոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնը» նախաձեռնում է համահայկական ֆլեշ մոբ` «Վառիր քո մոմը» խորագրով: Ֆլեշ մոբի միջոցով կենտրոնն ընդգծում է, որ Եղեռնի 100-ամյակն իրականում Վերածննդի խորհուրդ ունի և որ հենց այդքան պահանջվեց հայերից կրկին ամուր ոտքի վրա կանգնելու համար: Այս եղանակով կենտրոնը նպատակ ունի աշխարհասփյուռ հայությունից ապրիլ ամսին խորհրդանշական թվով` 1.5 միլիոն հայերի հրավիրել Հայաստան:

            Համահայկական ֆլեշ մոբին ցանկության դեպքում կարող է մասնակցել ցանկացած հայ` ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Դրա համար ֆլեշ մոբի մասնակիցը տեսանյութի միջոցով Հայաստան ժամանելու հրավեր է ուղարկում արտերկրում բնակվող հայի: Ձեռքում բռնելով վառվող մոմ` մասնակիցը դրսում գտնվող իր ընկերոջը կամ բարեկամին կոչ է անում ապրիլին գալ Հայաստան` միասին այդ մոմը վառելու: Այնուհետև` տեսանյութի վերջում, մասնակիցը նշում է մի քանի հոգու` ներգրավելով նրանց ֆլեշ մոբին:

            «Վառիր քո մոմը» ֆլեշ մոբին կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ կոլեկտիվներ: Ֆլեշ մոբը տարածվում է համացանցի (youtube.comfacebook.comodnoklassniki.ru) միջոցով և ԶԼՄ-ների աջակցությամբ: Հրավեր-հոլովակների ցանկալի տևողությունն է առավելագույնը մեկ րոպե:

            Այսպիսով ֆլեշ մոբի յուրաքանչյուր մասնակից մեկ Հիշատակի և Վերածննդի մոմ է վառում 1915-ին նահատակված մեկ հայի համար: Արդյունքում 1.5 միլիոն վառված մոմեր` 1.5 միլիոն հայերի համար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ