13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 30, 2015

Հիմա զգաստ կանգնելու ժամանակն է. Հրանտ Մարգարյան

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստում ելույթով հանդես է եկել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Ներկայացնում ենք ելույթը՝ Մեծարգո նախագահներ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների, Վեհափառ հայրապետներ, հոգևոր հայրեր, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ Մենք դրական ենք գնահատում պատրաստված հռչակագիրը և մեր համաձայնությունն ենք տալիս նրա բովանդակությանը: Ինչպես հանձնաժողովի նախորդ նիստին ասել […]

Ինչի՞, խոշորների տեղը չգիտե՞ն. ԲՀԿ պատգամավորները միացան ցուցարարներին

”Շրջանառության հարկի” մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխություններին դեմ արտահայտվող բազմաթիվ քաղաքացիներ դեռևս գտնվում են կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում են օրենքի կասեցում: Առևտրականները կոչով դիմեցին նաև ընդդիմադիր քաղաքական գործիչներին՝  Նիկոլ Փաշինյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին, պահանջեցին սատարել իրենց: Այնուհետև շենքի դիմաց հավաքվածներին մոտեցան ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Վահան Բաբայանն ու Վահե Էնֆիաջյանը: Նրանք հայտնեցին, […]

Միանգամից կտաքանա

Հունվարի 31-ին, փետրվարի 1-ից 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան`  2-5 մ/վրկ: Փետրվարի 2-ից 4-ին հատկապես Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-ից 3-ը կբարձրանա 5-7 աստիճանով:

Ի՞նչ են անում 102-րդ ռազմաբազայի ռազմատեխնիկան ու զինծառայողները Գյումրու բաց տարածքում

Գյումրիի 8-րդ ռուսական թաղամասի ու Մուշ-2 թաղամասի միջև գտնվող բաց դաշտում երեկ գյումրեցիները նկատել են ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողների ու ռազմատեխնիկա: Henaran.am-ի հետ զրույցում լրագրողների ՛՛Ասպարեզ՛՛ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն ասաց, որ վերջին դեպքերից հետո առաջին անգամ է, որ նկատում են զինծառայողներին այստեղ. ՛՛Դա բոլորովին ռազմաբազայի տարածք չէ, և իմ խորին ահմոզմամբ՝ իրենք իրավունք չունեին […]

Սադրանքներ` հայերի ուշադրությունը Ցեղասպանության 100-ամյակից շեղելու համար

2015 թվականը հայերի համար բավականին անհանգիստ է լինելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Եվրոպական ինտեգրացում ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը` նշելով, որ տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան Ադրբեջանի միջոցով շարունակելու է սադրանքներ իրականացնել` հայերի ուշադրությունը Ցեղասպանության 100-ամյակից շեղելու համար: Խոսելով Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պետական հանձնաժողովի կողմից ընդունած համահայկական հռչակագրից` բանախոսն ասել […]

Թուրքիայում Ծիծեռնակաբերդի լուսանկարով օրացույց է տպագրվել. երկրի ԱԳՆ-ն հետաքննություն է սկսել

Թուրքիայի արտգործնախարարությունը հետաքննություն է սկսել, պարզելու համար, թե ինչպես է թե ինչպես է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի (Ծիծեռնակաբերդ) լուսանկարը հայտնվել իր կողմից հրապարակված օրացույց-գրքույկում, գրում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ajans01» լրատվական կայք՝ նշելով, որ օրացույցի բաժանումը դադարեցվել է և ճշգրտվում է, թե ում կողմից է նկարը ներառվել օրացույցի մեջ: Հիշեցնենք, […]

Կարեւոր բաների մասին

Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն այսօր Կառավարության նիստում առաջարկեց փոփոխություն կատարել ՛՛Գնումների գործընթացի կազմակերպման մասին՛՛ Կառավարության որոշման մեջ: Փոխնախարարի զեկույցը վարչապետի հավանությանը չարժանացավ, նա կոչ արեց առավել հանգամանալից ներկայացնել. ՛՛Կարևոր բաների մասին չեք խոսում: Ես զարմանում եմ, որ այն ռեֆորմները, որոնք ի սկզբանե ասել էիք՝ մեծ ռեֆորմ է լինելու, մարդկանց չեք բացատրում: Մարդկանց պիտի բացատրեք, որն […]

Մենք չենք պատրաստվում ինչ-որ մեկի պատվերով ճանաչել Ցեղասպանությունը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայյիբ Էրդողանը ուղիղ եթերում պատասխանել է լրագրողների հարցերին: Հայաստանի և հայերի հետ հարաբերություններին վերաբերող հարցին պատասխանելիս նա նշել է. “Հայկական սփյուռքը ոչ մի կերպ չի հանդարտվում, նրանք անվերջ ինչ-որ բաներ են նախաձեռնում, այս հարցում Թուրքիայի հետ բանավեճի, նույնիսկ վեճի մեջ մտնել են ուզում: Մենք չենք կարող նման բան հանդուրժել: Մենք պարտավոր չենք […]

Տեղում մահացել է

Հունվարի 29-ին, ժամը 12.00-ին, Եղվարդի խճուղու թիվ 27 շենքի դիմաց իրար են բախվել “Դեու-Նեքսիա” և “Լեքսուս” մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո “Լեքսուս”-ը բախվել է էլեկտրասյանը:“Լեքսուս”-ի ուղևորը` 1990 թ. ծնված Նարեկ Եսայանը, տեղում մահացել է, իսկ վարորդները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված