27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ են անում 102-րդ ռազմաբազայի ռազմատեխնիկան ու զինծառայողները Գյումրու բաց տարածքում

Գյումրիի 8-րդ ռուսական թաղամասի ու Մուշ-2 թաղամասի միջև գտնվող բաց դաշտում երեկ գյումրեցիները նկատել են ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողների ու ռազմատեխնիկա: Henaran.am-ի հետ զրույցում լրագրողների ՛՛Ասպարեզ՛՛ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն ասաց, որ վերջին դեպքերից հետո առաջին անգամ է, որ նկատում են զինծառայողներին այստեղ. ՛՛Դա բոլորովին ռազմաբազայի տարածք չէ, և իմ խորին ահմոզմամբ՝ իրենք իրավունք չունեին այդտեղ գտնվելու՛՛:

Բարսեղյանի խոսքով՝ տեղաշարժվելու համար ռազմաբազայի զինծառայողները պիտի անպայման տեղյակ պահեն համայնքային իշխանություններին: ՛՛Իսկ համացանցում նկարներ կան, որ իրենք այդ թաղամասերի մեջտեղում վարժանքներ են անում: Բայց դա քաղաքապատկան տարածք է, ու նույնիսկ վարձակալում կա հայաստանյան կազմակերպություններից մեկի կողմից, բայց այդ վարձակալը չի ցանկանում ցանկապատկել այդ տարածքը՛՛:

Նշենք, որ asparez.am-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետական բաժնի աշխատակից Հենրիկ Գասպարյանն ասել է, որ զինտեխնիկայի այնտեղ գտնվելը օրինական է, և հավելյալ թուլտվություն վերցնելու խնդիր չկա, քանի որ քաղաքի այդ մասում տեխնիկան հանելը համաձայնեցված է և անվտանգության խնդիրներն էլ ապահովված են:

Լուսանկարը՝ fact.am-ի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ