13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 30, 2015

Հրաշքով ողջ է մնացել /վիդեո/

Ամերիկյան Նյու Ջերսի նահանգում տեղի ունեցած ավտովթարի տեսանյութը հայտնվել է համացանցում եւ հսկայական թվով դիտումներ է ունեցել: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է հսկայական բեռնատարը արգելակում եւ շուռ գալիս մոտ կանգնած մեքենաներից մեկի վրա: Մեքենայի վարորդը պարզապես հրաշքով ողջ է մնացել եւ անգամ չի վնասվել կամ մարմնական վնասվածք ստացել:

Ոստիկանությունը կոչ է անում Գյումրիի ցուցարարների նկատմամբ ՛՛իրականացված՛՛ բռնության մասին փաստեր ներկայացնել

Վերջին օրերին որոշ անձինք և լրատվամիջոցներ լուրեր են տարածում, իբր Գյումրիի ողբերգական դեպքին հաջորդած բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած հասարակական կարգի խախտման և ոստիկաններին մարմնական վնասվածք հասցնելու կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում տարբեր անձինք, այդ թվում` անչափահասներ, անօրինական տարվում են ոստիկանության տարածքային բաժիններ, որտեղ նրանց նկատմամբ իբր նաև բռնություն է կիրառվում: Միևնույն ժամանակ, այդպես էլ […]

ՕԵԿ-ը կոչ է անում իշխանություններին

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր»  կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նիստում քննարկվել է «Շրջանառության հարկի մասին» փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի խնդրահարույց դրույթները, երկրում առկա սոցիալ տնտեսական իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող մի շարք հարցեր: Քաղաքական խորհուրդն անընդունելի է համարում երկրում առկա […]

Զարուհի Փոստանջյանը հարցնում է Հովիկ Աբրահամյանին

Ներկայացնում ենք ՀՀ ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի գրավոր հարցումն՝ ուղղված կառավարությանը: Հարգելի պարոն Աբրահամյան, Սույն թվականի հունվարի 29-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման արարողության ժամանակ Դուք ուշադրությամբ լսում էիք Հռչակագրի դրույթները, որոնք հստակ պարտավորություն են սահմանում Հայաստանի Հանրապետության կառավարության առջև՝ հետապնդել հայ դատը և հասնել արդարության վերականգնմանը: […]

Ինչքան որ հուր կա իմ սրտում, բոլորը քեզ. Նարեկ Բավեյան /վիդեո/

Հայ հայտնի մարզիկները, քաղաքական գործիչները, շոու բիզնեսի ներկայացուցիչներն արդեն սկսել են շնորհավորել Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ, որն այս տարի նշվում է հունվարի 31-ին: Ներկայացնում ենք երգիչ Նարեկ Բավեյանի շնորհավորանքը:

Վարչապետն առաջարկել է քննարկման առարկա դարձնել տնտեսվարողների առաջարկությունները

  Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցով ներկայացվել է ՓՄՁ զարգացման խորհրդի քարտուղարության 2014 թ. ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: Նշվել է, որ ՓՄՁ գործունեությունը խթանելու նպատակով ընթացիկ տարում ՀՀ վարչապետի հանձնարարականով գործարար համայնքի, շահագրգիռ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների […]

Համբերության բաժակը սպառվեց

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական մասի գծով տնօրեն Մանվել սարգսյանի համար ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը նորություն է պարունակում: ՛՛Փաստորեն Ադրբեջանին հորդորել են պայմանները կատարել, որոնք նա չի անում, հայկական կողմին էլ հորդորել են միջոցներ ձեռնարկելու, որ լարվածությունը թուլանա: Հայաստանը մշտապես միջոցներ ձեռնարկում է կանխման գործողությունների առումով, և կամ […]

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի30-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների  եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ծառն ընկել է խանութի վրա

Հունվարի 30-ին, ժամը 14.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ. Հակոբյան փողոցում` «Մերգելյան ինստիտուտի» մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատարը հարվածել է ծառին, ծառը շրջվել է մոտակա խանութի տանիքին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բարդու ծառը ընկել է Հ. Հակոբյան փողոցի թիվ 3/10 հասցեում գտնվող խանութի տանիքին (խանութի ծածկը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված