13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 30, 2015

Կարգապահական տույժեր` մի շարք դպրոցների տնօրենների նկատմամբ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրամաններ է ստորագրել` մի շարք հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին: Կարգապահական տույժերը կիրառվել են աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, սովորողների հաճախումների և ուսումնառության կազմակերպման գործընթացում թերացումների համար: Համաձայն հրամանների` “Խիստ նկատողություն” է կիրառվել Երևանի թիվ 43, Երևանի թիվ 46, Երևանի թիվ 127, Ալավերդու […]

Հանդիպել են ՀՀ և Արցախի ԱԳ նախարարները

Հունվարի 30-ին կայացավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանի հանդիպումը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացի շուրջ։ Հանդիպմանն անդրադարձ արվեց տարեսկզբից Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումներին և դրանց վերաբերյալ միջազգային արձագանքներին։ Նախարարներ Նալբանդյանն ու Միրզոյանը քննարկեցին Հայաստանի և […]

Փոփոխություն ”Պետական նպաստների մասին” ՀՀ օրենքում

”Պետական նպաստների մասին” ՀՀ օրենքով սահմանված ընտանեկան, սոցիալական նպաստները և հրատապ օգնությունը, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստների նշանակման և վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության որոշմամբ, որի մեկ տարվա գործողության ընթացքում առաջացել է իրավակիրառական որոշ դրույթների հստակեցման անհրաժեշտություն: Այդ որոշման մեջ այսօրվա նիստում գործադիրը կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնցով օպտիմալացվում են […]

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կհոգա հեպատիտ C-ով վարակված 13 քաղաքացիների բուժման ծախսը

 ՀՀ առողջապահության  նախարարությունը վերահաստատել է, որ «Քաջարանի բժշկական կենտրոն»-ում հեպատիտ C-ով վարակված քաղաքացիների թիվը հասել է 13-ի:  Միաժամանակ, պարզվել է, որ  13 հիվանդներից 5-ը հանդիսանում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատակիցներ: Հաշվի առնելով իրավիճակի բարդությունը և  այն հանգամանքը, որ հեպատիտ C-ի բուժումը յուրաքանչյուր առանձին դեպքում լուրջ ծախսերի հետ է կապված, ինչպես նաև  նկատի ունենալով, որ վերոհիշյալ […]

Ռուսական անշարժ գույքի թագավորները. Սամվել Կարապետյանը 2-րդն է

Forbes հեղինակավոր ամսագրի ռուսական տարբերակը ամեն տարի պարզում է “Ռուսական անշարժ գույքի թագավորներ”-ին: Այս ցանկում ներկայացված են Ռուսաստանի տարածքում գտնվող առեւտրային անշարժ գույքի տեղացի եւ արտասահմանցի սեփականատերեր: Մասնակցի տեղը որոշվում է այն եկամտով, որը կարող էր նրան բերել անշարժ գույքը նախորդ տարի: “Ռուսական անշարժ գույքի թագավորներ 2015” ցանկում երկրորդ տեղն է զբաղեցնում հայազգի գործարար, «Տաշիր» […]

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է անելու

 Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2015 թվականի տարեկան ծրագրով նախատեսել է իրականացնել ստուգումներ 813 բարձր, 291 միջին և 58 ցածր ռիսկայնությամբ տնտեսավարող սուբյեկտների մոտ: Ստուգումների պլանը կազմվել է նախորդ տարվա ստուգումների արդյունքների, դիմում-բողոքների և առկա այլ տեղեկատվության հիման վրա: Այսպիսով՝ ընթացիկ տարում ստուգվելու են հանրային սննդի կազմակերպում իրականացնող ավելի քան 490 տնտեսավարող սուբյեկտներ, որոնցից […]

Նախորդ տարի գնաճը վերահսկվել է ըստ ԱՎԾ-ի

2014թ.-ի դեկտեմբերին 2013թ.-ի դեկտեմբերի համեմատ ՀՀ-ում սպառողական գների հավելաճը կազմել է 4,6%, որտեղ  պարենային ապրանքների  (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ գնաճը կազմել է 6,3%, ոչ պարենային ապրանքներինը՝ 1,6%, ծառայությունների սակագներինը՝ 3%: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: Այսինքն 12-ամսյա կտրվածքով գնաճը գտնվել է թույլատրելի միջակայքում (4±1.5%):   2014թ.-ի հունվար-դեկտեմբերին 2013թ.-ի հունվար-դեկտեմբերի համեմատ ՀՀ-ում […]

Իսկ գարունը ՛՛թեժ՛՛ կլինի՞

՛՛Իշխանափոխությունը միշտ է եռյակի օրակարգում՛՛,-այսօր եռյակի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք եռյակի օրակարգում իշխանափոխության պահանջը մնում է, թե ոչ:  Իսկ թե չեն քննարկել Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովին մասնակցելու հարցը, նա պատասխանց, թե ոչ, քանի որ արդեն իսկ հայտարարել են, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն […]

Դիմակները պատռվում են

՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքի դեմ պայքարող ձեռներեցների բողոքի ցույցերում երևի ավելի շատ ԲՀԿ-ական ակտիվիստների դեմքեր էին երևում, քան ՓՄՁ ներկայացուցիչների։ Ամեն ինչ այնքան ակնառու էր, թափանցիկ ու ակնհայտ, որ էլ թաքցնելու ճար էլ չկար, ու այդ ամենի տրամաբանական շարունակությունը ԲՀԿ պատգամավորների՝ ցուցարարներին միանալն էր։ Փաստորեն, իրական տերերը միացան այն զանգվածին, ում ուղղորդում են։ Ինչպես ասում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված