06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Կարգապահական տույժեր` մի շարք դպրոցների տնօրենների նկատմամբ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրամաններ է ստորագրել` մի շարք հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին: Կարգապահական տույժերը կիրառվել են աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, սովորողների հաճախումների և ուսումնառության կազմակերպման գործընթացում թերացումների համար:

Համաձայն հրամանների` “Խիստ նկատողություն” է կիրառվել Երևանի թիվ 43, Երևանի թիվ 46, Երևանի թիվ 127, Ալավերդու թիվ 5,  Հրազդանի թիվ 13, Վաղարշապատի թիվ 2, Մարտունու, Արարատի, Արտաշատի, Սևանի, Բյուրեղավանի, Բերդի ավագ դպրոցների և “Օլիմպոս” կրթահամալիրի տնօրենների նկատմամբ: 

Կարգապահական տույժ՝ “Նկատողություն” է կիրառվել Երևանի թիվ 103, Երևանի թիվ 115, Երևանի թիվ 16, Երևանի թիվ 105, Մասիսի թիվ 5, Վանաձորի թիվ 17, Վաղարշապատի թիվ 5, Գյումրու թիվ 1, Արթիկի թիվ 7, Իջևանի ավագ դպրոցների և Գյումրու մշակույթի վարժարանի տնօրենների նկատմամբ:
ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնասիրությունները շարունակվելու են նաև երկրորդ կիսամյակում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ