13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ռուսական անշարժ գույքի թագավորները. Սամվել Կարապետյանը 2-րդն է

Forbes հեղինակավոր ամսագրի ռուսական տարբերակը ամեն տարի պարզում է “Ռուսական անշարժ գույքի թագավորներ”-ին:

Այս ցանկում ներկայացված են Ռուսաստանի տարածքում գտնվող առեւտրային անշարժ գույքի տեղացի եւ արտասահմանցի սեփականատերեր: Մասնակցի տեղը որոշվում է այն եկամտով, որը կարող էր նրան բերել անշարժ գույքը նախորդ տարի:

“Ռուսական անշարժ գույքի թագավորներ 2015” ցանկում երկրորդ տեղն է զբաղեցնում հայազգի գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, տեղեկացնում է forbes.ru-ն:

Անշարժ գույքի վարձակալությունից Սամվել Կարապետյանի ստացած եկամուտը կազմել է $1,08 մլրդ:

Մոսկվայում գործարարին են պատկանում ՌԻՈ բիզնես կենտրոնը, Novotel Moscow City հյուրանոցը։ Բացի այդ, Սամվել Կարապետյանն անշարժ գույք ունի Ռուսաստանի մի շարք քաղաքներում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ