13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 30, 2015

Ադրբեջանական կողմը ոչնչացրել է սեփական անօդաչու սարքը

Մենք գիտենք, որ Ադրբեջանին շատ են պետք հաղթանակներ, նույնիսկ հորինված եւ ցնորական, որ նրանք երեւակայական անօդաչու սարքեր են տեսնում: Մեր հավաստի տվյալներով, ադրբեջանական կողմը ոչնչացրել  է սեփական անօդաչու սարքը: Ադրբեջանցի “գործընկերները” շփոթել են, և շուտով այս հարցով նոր տվյալներ կլինեն: Ֆեյսբուքյան հանրագրում տեղեկացրել է ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 

Լարված իրավիճակ. կառավարության դիմաց ոստիկանական պատը մեծանում է /վիդեո/

Այս պահին Կառավարության շենքի դիմաց դարձյալ հավաքված են ՓՄՁ բազմաթիվ ներկայացուցիչներ` փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող “Շրջանառության հարկի մասին” օրենքում իրականացվող փոփոխությունները չեղյալ հայտարարելու պահանջով: “Ամոթ, ամոթ, կասեցում, իջեք … ” վանկարկումներով են քաղաքացիները ոտքերով հարվածելով գետնին` բղավում են, “որպեսզի իրենց ձայնը լսվի կառավարության շենքի ներսում”: Ինչպես փոխանցում է Henaran.am-ի թղթակիցը, կառավարության շենքի դիմաց ոստիկանական […]

Արեւածաղկի բիզնեսն ուրիշ է…./վիդեո/

“Շրջանառության մասին” ՀՀ օրենքից դժգոհող փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների բողոքի ակցիան թերեւս ձեռնտու էր միայն արեւածաղիկ վաճառող տատիկին: Վերջինս չնայած փոքր բիզնեսով է զբաղվում, բայց ազատված է շահութահարկից: Գործն էլ այս օրերին եռապատկվել է …

Պատասխանատվությունը դուք եք կրելու

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Աղավնատան, Այգեկի, Արևադաշտի, Նորապատի և Նորակերտի գյուղական համայնքներում բույսերի պաշտպանության միջոցառումներ իրականացնելու համար կառավարությունը որոշեց Գյուղատնտեսության նախարարությանն ու Արմավիրի մարզպետարանին գումար հատկացնել:  Նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ Արևադաշտ համայնքի տարածքում 1.83 հեկտար վարակված խաղողի այգիներում բույսերի պաշտպանության միջոցառումներն իրականացվելու են ՛՛Տեռաս դե Արմենիա՛՛ փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը […]

Ոստիկաններին ազատել են աշխատանքից /վիդեո 16+/

Մոսկվայի “Շչուկինո” շրջանի ոստիկանության աշխատակիցները մեղադրվում են հոգեկան շեղումներ ունեցող կնոջը ծաղրանքների ենթարկելու մեջ: Կնոջը տարօրինակ պահվածքի համար ձերբակալել են փողոցում եւ բերել ոստիկանական բաժանմունք, որտեղ նա մերկացել է, սկսել պարել, հայտնում է LifeNews-ը: Ոստիկանները, սակայն, փոխանակ կնոջը կարգի հրավիրեն, սկսել են ծաղրել նրան ու տեղի ունեցածը նկարահանել են: Երբ այս մասին հայտնի է դարձել […]

Զգուշացում

Ընթացիկ ձմռան ամիսներին գրանցված և առաջիկա օրերին սպասվող անսովոր բարձր ջերմաստիճանային ռեժիմի, ինչպես նաև, նախորդ տարիների համեմատությամբ արձանագրված զգալիորեն ավելի քիչ տեղումների հետ կապված` տարբեր լրատվամիջոցներով շարունակվում է չհիմնավորված ու ոչ իրատեսական կանխատեսումների վերաբերյալ տեղեկությունների տարածումը: Նույնիսկ այսօր արդեն հայտարարություններ են արվում հանրապետությունում սպասվող երաշտի մեծ վտանգի մասին: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ 2015թ. […]

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը՝ ԵՏՄ-ում վերահսկող մարմին

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: Նախագիծը ներկայացնող Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նկատեց, որ նույն որոշմամբ սահմանվում է նաև տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Շուկայի […]

Պետք է հանդիպել ՓՄՁ ներկայացուցիչների հետ. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրեց Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին ներկայացնել ՛՛Շրջանառության հարկի՛՛ մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների դեմ ՓՄՁ ներկայացուցիչների դժգոհության պատճառներն ու օրենսդրական կարգավորումները: Միրումյանը նշեց, որ դեռևս նախորդ տարի օրենքում փոփոխություն կատարվեց, որը նախատեսում էր փոխզիջումային տարբերակ, որ պետությունն ըստ էության նվազեցրեց հարկային ծավալը, փոխարենը սահմանեց փաստաթղթավորման պարտադիր պահանջ: Փոխնախարարի խոսքով` […]

Հասնելու ենք նրան, որ այս մարդիկ էլ հեռանան սեփական երկրից. Կարեն Կարապետյանի հայտարարությունը

“Շրջանառության հարկի մասին” չարաբաստիկ օրենքը կարծես պատուհաս է դարձել ոչ միայն փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների, այլեւ կառավարության համար: Անսխալական մարդիկ չեն լինում, կարեւորը ժամանակին սխալը շտկելու ունակությունն է: Այնինչ, օրենքի հեղինակների կողմից կատարված սխալն ընդունելու քաջության բացակայության արդյունքում հազարավոր մարդիկ չեն գտնում իրենց հարցի լուծման այլ ճանապարհ, քան փողոց դուրս գալն է: Փաստը մնում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված