02 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը՝ ԵՏՄ-ում վերահսկող մարմին

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

Նախագիծը ներկայացնող Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նկատեց, որ նույն որոշմամբ սահմանվում է նաև տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությանը:
Տեղեկացնենք, որ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից լիազոր մարմիններ սահմանելու վերաբերյալ որոշումը պետք է տեղեկացվի Եվրասիական տնտեսական միությանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ