25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Համբերության բաժակը սպառվեց

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական մասի գծով տնօրեն Մանվել սարգսյանի համար ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը նորություն է պարունակում:

՛՛Փաստորեն Ադրբեջանին հորդորել են պայմանները կատարել, որոնք նա չի անում, հայկական կողմին էլ հորդորել են միջոցներ ձեռնարկելու, որ լարվածությունը թուլանա: Հայաստանը մշտապես միջոցներ ձեռնարկում է կանխման գործողությունների առումով, և կամ ճանաչվել է այդ ձևը, կամ ինչ-որ բաներ են առաջարկվել հայկական կողմին հանդիպման ժամանակ, որը պետք է գործող իշխանություններից իմանալ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սարգսյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչով է պայմանավորված նման հայտարարությունը:

Քաղաքագետը նկատեց, որ սովորաբար համանախագահների հայտարարությունները կոչեր էին պարունակում հավասարապես քայլեր անել լարվածությունը մեղմացնելու համար, իսկ այս անգամ Ադրբեջանին են հատկապես դիմել: ՛՛Շատ ավելի հետաքրքիր էր այն կոչն ու առաջարկը, որն ուղղված էր Հայաստանին՝ միջոցներ ձեռնարկել  լարվածությունը մեղմացնելու համար:

Սա ի՞նչ է նշանակում: Նշանակում է, որ Հայաստանը միջոցառումներ պետք է իրականացնի, որ լարվածություն չլինի, իսկ Ադրբեջանը պետք է զսպվածություն ցուցաբերի: Շատ հետաքրքիր, քաղաքական նշանակություն ունեցող հայտարարություն էր, կարելի է ասել, որ  դերաբաշխում տեղի ունեցավ, և ՄԽ համանախագահներն այլ մոտեցում ցուցաբերեցին ԼՂ հակամարտության ներկայիս իրավիճակին ՛՛,-նշեց նա:

Հարցին, թե արդյոք այս հայտարարությունը կզսպի Ադրբեջանին, Մանվել Սարգսյանը պատասխանեց. ՛՛Ադրբեջանի վրա երբեք նման բաները չեն ազդի, բայց իհարկե դա միջազգային կարծիք է, ստացվում է, որ Ռուսաստանն էլ է նույնն ասում, ու դա նշանակություն ունի, հիմա թե ոնց կգնահատի Ադրբեջանը ու ոնց իրեն կպահի, դա կերևա ժամանակի ընթացքում:

Իսկ թե արդյոք սա կարող է դիվանգիտական նոր էջ բացել, ըստ քաղաքագետի՝ եթե շարունակական  լինի այս մոտեցումը՝ ասիմետրիկ գնահատականներ տալը, մենք կարող ենք ասել այո:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ