10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ինչի՞, խոշորների տեղը չգիտե՞ն. ԲՀԿ պատգամավորները միացան ցուցարարներին

”Շրջանառության հարկի” մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխություններին դեմ արտահայտվող բազմաթիվ քաղաքացիներ դեռևս գտնվում են կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում են օրենքի կասեցում: Առևտրականները կոչով դիմեցին նաև ընդդիմադիր քաղաքական գործիչներին՝  Նիկոլ Փաշինյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին, պահանջեցին սատարել իրենց:

Այնուհետև շենքի դիմաց հավաքվածներին մոտեցան ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Վահան Բաբայանն ու Վահե Էնֆիաջյանը: Նրանք հայտնեցին, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, եռյակի մյուս անդամները սատարում են բողոքավորներին:  ՛՛Մենք պետք է երկիրն այս իրավիճակից հանենք: Կառավարությունն ի՞նչ է մտածում, եթե այս օրենքն ընդունվի, երկիրը բարգավաճելո՞ւ է՛՛,-հարցրեց նա: Մելքումյանը նշեց, որ կառավարությունը պետք է իրենց հետ խորհրդակցի, ապա հայտնեց, որ երկուշաբաթի Ազգային ժողովի քառօրյա նիստի ժամանակ արտահերթ կարգով կբարձրացնեն այս հարցը:

՛՛Եթե փաստաթուղթ են ուզում, թող խոշորին ասեն՝ տա, ինչի՞ խոշորների տեղը չգիտեն՛՛,-ասաց նա:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ