14 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Կարեւոր բաների մասին

Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն այսօր Կառավարության նիստում առաջարկեց փոփոխություն կատարել ՛՛Գնումների գործընթացի կազմակերպման մասին՛՛ Կառավարության որոշման մեջ: Փոխնախարարի զեկույցը վարչապետի հավանությանը չարժանացավ, նա կոչ արեց առավել հանգամանալից ներկայացնել.

՛՛Կարևոր բաների մասին չեք խոսում: Ես զարմանում եմ, որ այն ռեֆորմները, որոնք ի սկզբանե ասել էիք՝ մեծ ռեֆորմ է լինելու, մարդկանց չեք բացատրում: Մարդկանց պիտի բացատրեք, որն ինչ ռեֆորմ է՛՛,-ասաց Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ ևս երկու օր է տրամադրում նախագիծը քննարկելու:

Վերահսկիչ Պալատի նախագահ Իշխան Զաքարյանն էլ առաջարկեց` օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունները պետական բյուջեի միջոցներով տարվող գնումների գործընթացին չեն կարողանա մասնակցել, քանի որ ՎՊ-ն այդ կազմակերպություններերում որևէ ստուգում չի կարող իրականացնել:

՛՛Կա նաև արտադրողների հետ կապված խնդիրը, բազմաթիվ դեպքեր կան, երբ գնումները շահում են կազմակերպություններ, որոնք ոչ տեղական արտադրող են հանդիսանում, ոչ էլ ներկրող: Մենք առաջարկում ենք, որպեսզի այդ կազմակերպություններին ընդհանրապես թույլ չտան մասնակցել գործընթացին՛՛,-ասաց Զաքարյանը:

Վարչապետը հանձնարարեց քննարկել բոլոր առաջարկությունները:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ