17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Սադրանքներ` հայերի ուշադրությունը Ցեղասպանության 100-ամյակից շեղելու համար

2015 թվականը հայերի համար բավականին անհանգիստ է լինելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Եվրոպական ինտեգրացում ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը` նշելով, որ տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան Ադրբեջանի միջոցով շարունակելու է սադրանքներ իրականացնել` հայերի ուշադրությունը Ցեղասպանության 100-ամյակից շեղելու համար:

Խոսելով Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պետական հանձնաժողովի կողմից ընդունած համահայկական հռչակագրից` բանախոսն ասել է, որ այն հանգրվան է, որից հետո աշխատանքներն իհարկե շարունակվելու են:

“Փաստաթուղթը հիմնված է 4 հիմնական հենասյուների վրա: առաջինը հիշողությունն է, երկրորդ հենասյունը` երախտագիտությունը , երրորդը միջազգայինպայքարն է եւ վերջապես չորրորդ հենասյունն  այն ուղին է, որն անցնում է հայ ժողովուրդը”,- ասել է նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ