15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2014

Տեխնիկական ուղղվածության բուհեր ավարտածների միայն 10 տոկոսն է աշխատանք գտնում

 “Սինոփսիս Արմենիա” ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, խոսելով ՏՏ ոլորտի կրթական մակարդակից ու խնդիրներից, նշել է, որ տեխնիկական ուղղվածության բուհեր ավարտածների տասը տոկոսն է միայն աշխատանք գտնում, ինչը շատ ցածր ցուցանիշ է: “Սա պայմանավորված է երկու օբյեկտիվ պատճառով, պրոֆեսորադասախոսական կազմի խնդիրը, որոնք պետք է պարբերաբար որակավորման կուրսեր անցնեն, եւ բուհերի […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալժիրի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սմայիլ Ալլաուային (նստավայրը՝ Մոսկվա): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա իր մասնագիտական կարողություններն ու մեծ փորձառությունը կներդնի ի նպաստ Հայաստանի և Ալժիրի միջև հարաբերությունների ամրապնդման: Սերժ Սարգսյանն ընդգծել է, […]

Վարկերը նպաստելու են իրենց ասաբնյակները ու տները շենացնելուն. թեժ քննարկում ԱԺ-ում

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այսօր քննարկման դրվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2014 թվականի հունիսի 24-ին Երևանում և 2014 թվականի հունիսի 27-ին Լյուքսեմբուրգում ստորագրված ՛՛Ջրային ոլորտի համայնքային ենթակառուցվածք՛՛ ֆինանսական պայմանագիրը, որը հանձնաժողովում ներկայացրեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը: Վարկային ծրագրով նախատեսվում է ՀՀ ջրամատակարարման համար տրամադրել 25,5 մլն […]

Ծնողները չեն բարձրաձայնում սեռական բռնությունների մասին

“Ծեծել, թեթեւ կամ միջին ծանրության վնասվածք պատճառելը, երեխաների դեմ բռնությունն իրականացվում է ոչ միայն ընտանիքի ներսում, այլ բակում, դպրոցներում եւ այլ հաստատություններում: Հայաստանում 60 քրեական գործ է եղել երեխային ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու առթիվ: Իսկ անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգության 140 դեպք է եղել, որոնցից 7 քրեական գործը կատարել է անչափահասն անչափահասի նկատմամբ”,-լրագրողների հետ հանդիպմանն այս վիճակագրությունը […]

Կաթնամթերքն ինչո՞ւ է թանկանում

՛՛Կարծում եմ՝ այնումանայնիվ իր ազդեցությունը ունենալու է, որովհետև դեռևս քիչ պրոցես գնաց, և ԿԲ-ն, համոզված եմ, որ տիրապետում է ամբողջ համակարգին, դաշտը կկարգավորվի, կկայունանա, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, բոլոր գործիքներին տիրապետում են, նաև ինտերվենցիանների մասով, բավական պորֆեսիոնալ են՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու […]

Համասեռամոլների և աղանդավորների թիրախում /վիդեո/

՛՛Իրավունք՛՛ թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը գտնում է, որ հարկավոր է բարձրացնել գենդերային ցենզուրան պահելու հարցը: Այսօր ՛՛Հանուն ընտանիքի՛՛ խորագիրը կրող համաժողովի ժամանակ Գալաջյանը քննադատեց գենդերային օրենքը և մասնավորեցնելով հարցը նկատեց. ՛՛Հարկավոր է սահմանափակումներ անել՝ մտցնել գենդերային ցենզուրա, մտցնել աղանդավորական ցենզուրա: Այս ամենը սկսվեց դրսից խրախուսվող վարքականոներ ընդունելով: Ովքեր անխոհեմ էին այդ վարքականոնները ստորագրեցին՛՛,- Գալաջյանը […]

Չափազանց վտանգավոր է դառնում

Իրավիճակն այնպիսի հանգրվանի է հասել, որ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտում է ականանետային կրակով. ՛՛խաղի մեջ՛՛ հրետանային միջոցների գործադրումն ակտիվանում է, ինչը չափազանց վտանգավոր է, ընդ որում՝ սա առաջին դեպքը չէ: Ադրբեջանում սկսել են կասկածանքով վերաբերել ՛՛Դիպուկահարների պատերազմին՛՛, իսկ ավելի կոնկրետ, դրա արդյունավետությանը (վնասներ պատճառելու առումով), ինչը սակայն դեռ չի նշանակում, որ դիպուկահարները կպասիվանան […]

Սլաքները կարող են ցանկացած պահի ցանկացած կողմ ուղղվել. Գ. Մելիքյան /վիդեո/

”Ցանկացած երկրում նման միջադեպեր միշտ էլ եղել են, սակայն երևույթն, իհարկե, տհաճ է, և կարծում եմ, որ իրավապահները կգտնվեն իրենց բարձրության վրա, ու արագ կբացահայտվի՛՛,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ խոսելով ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի հետ կապված միջադեպից: Դիտարկմանը, որ և այս, և ազատամարտիկների դեպքում սլաքներն ուղղվում են իշխանության […]

Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգանում են

Հայաստանի և Լատվիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Դեկտեմբերի 12-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց աշխատանքային այցով Երևան ժամանած Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը կարևորեց պարբերական քաղաքական երկխոսությունը` Հայաստանի և Լատվիայի միջև, որը նպաստում է երկկողմ փոխգործակցության համակողմանի զարգացմանը։ Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար՝ նախարար Ռինկևիչն ասաց, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի