17 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Սլաքները կարող են ցանկացած պահի ցանկացած կողմ ուղղվել. Գ. Մելիքյան /վիդեո/

”Ցանկացած երկրում նման միջադեպեր միշտ էլ եղել են, սակայն երևույթն, իհարկե, տհաճ է, և կարծում եմ, որ իրավապահները կգտնվեն իրենց բարձրության վրա, ու արագ կբացահայտվի՛՛,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ խոսելով ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի հետ կապված միջադեպից:

Դիտարկմանը, որ և այս, և ազատամարտիկների դեպքում սլաքներն ուղղվում են իշխանության կողմ, նա արձագանքեց. ՛՛Ես կխնդրեի, որ դուրս գանք ենթադրություների դաշտից, և ինչ որ կպարզի քննությունն, արդեն նոր կսկսենք դրա մասին խոսել: Սլաքները կարող են ցանկացած պահի ցանկացած կողմ ուղղվել՛՛:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ