12 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ծնողները չեն բարձրաձայնում սեռական բռնությունների մասին

“Ծեծել, թեթեւ կամ միջին ծանրության վնասվածք պատճառելը, երեխաների դեմ բռնությունն իրականացվում է ոչ միայն ընտանիքի ներսում, այլ բակում, դպրոցներում եւ այլ հաստատություններում: Հայաստանում 60 քրեական գործ է եղել երեխային ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու առթիվ:

Իսկ անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգության 140 դեպք է եղել, որոնցից 7 քրեական գործը կատարել է անչափահասն անչափահասի նկատմամբ”,-լրագրողների հետ հանդիպմանն այս վիճակագրությունը ներկայացրեց ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի փորձագետ, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյանը:

Սեռական բռնություններ անչափահաս երեխաներ՝13-14 տարեկան աղջիկներ եւ տղաների նկատմամբ հիմնականում արձանագրվում են Երեւանում: Մարզերում էլ կան, բայց քիչ են:

“Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության, ներառյալ սեռական բռնության վիճակագրությունը մտահոգիչ է: Դեպքերի մեծ մասը ընտանիքի եւ ընտանիքի անդամների կողմից է լինում, թիրախային է հատկապես, երբ տանը լինում է խորթ հայր, քեռի կամ հորեղբայր”,- նշեց “Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն” ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Տաթեւիկ Աղաբեկյանը:

Մասնագետների խոսքով, հաճախ  ծնողները չեն բարձրաձայնում երեխայի նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին՝ նրանց հետագա կյանքի համար, այսինքն՝ աղջիկն ամուսնանալու խնդիր ունի, իսկ տղան՝ բանակի:

Ի դեպ, աշխարհում 2 միլիարդ երեխա կա, որոնցից կեսը ենթակվում է ֆիզիկական եւ սեռական բռնության: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ