19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կաթնամթերքն ինչո՞ւ է թանկանում

՛՛Կարծում եմ՝ այնումանայնիվ իր ազդեցությունը ունենալու է, որովհետև դեռևս քիչ պրոցես գնաց, և ԿԲ-ն, համոզված եմ, որ տիրապետում է ամբողջ համակարգին, դաշտը կկարգավորվի, կկայունանա, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, բոլոր գործիքներին տիրապետում են, նաև ինտերվենցիանների մասով, բավական պորֆեսիոնալ են՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է ԿԲ-ի միջամտությունից հետո էլ դոլարը շարունակվում արժեզրկվել: 

Հարցին, թե երբ նոր տարուց հետո ինտերվենցիա չարվի, ինչպես նշված էր ԿԲ-ի հայտարարության մեջ, դրամը կարժևորվի՞, նախարարը պատասխանեց. ՛՛Ընդհանրապես որևէ փոխարաժեքի վերաբերյալ չեմ կարծում, որ որևէ տնտեսագետ կարողանա երկարատև կանխատեսում անել, բայց միևնույն ժամանակ կարող եմ ասել, որ և ԿԲ-ն, և Կառավարությունը հետամուտ են լինելու, որպեսզի կտրուկ փոփոխություն չլինեն: Իսկ ընդհանուր պրոցեսը գլոբալ է, եթե նայեք այլ երկների արտարժույթը, կտեսնեք, որ նրանց մոտ էլ կա որոշակի փոխարժեքի իջեցում, այսինքն՝ ինքը գլոբալ երևույթ է՛՛: 

Ինչ վերաբերում է տեսակետին, թե կաթնամթերքի թանկացումն անհիմն է, նա ասաց. 
՛՛Եկեք թանկացումններին ուղղակի չնայենք, գիտեք՝ օրինակ տնտեսության մեջ բոլոր ճյուղերն իրար հետ կապված են: Տեսեք՝ այդ արտադրությունում աշխատում են մարդիկ, որոնք ստանում են աշխատավարձ և այդ աշխատավարձով գնումներ են կատարում, ինչ որ այլ պարանքների մասով է, այսինքն՝ կա աաշխատուժի արժեք և աշխատավարձի գին: Այն անվանական աշխատավարձը, որ դու ստանում եք, այլ բան է, և այլ բան է, որ մարդուն անհրաժեշտ է այսքան գումար, որպեսզի ինքն իր պահանջները բավարարի: Սա զուտ տեսական մասը, և եթե որևէ ապրանքի գին որևէ տեղ ավելանում է, ապա դա չի կարող անդրադառնարձ չունենալ երրորդ, չորրորդ, հինգերորդ շթայում որևէ ապրանքի վրա: Տնտեսության մեջ նման բան չկա, որ մի տեղ մի բան բարձրանա, մնացածը մնա նույնը, մանավանդ,որ վերաբերում է սպառողական ապրանքներին կամ էներգետիկային՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ