18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Համասեռամոլների և աղանդավորների թիրախում /վիդեո/

՛՛Իրավունք՛՛ թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը գտնում է, որ հարկավոր է բարձրացնել գենդերային ցենզուրան պահելու հարցը: Այսօր ՛՛Հանուն ընտանիքի՛՛ խորագիրը կրող համաժողովի ժամանակ Գալաջյանը քննադատեց գենդերային օրենքը և մասնավորեցնելով հարցը նկատեց.

՛՛Հարկավոր է սահմանափակումներ անել՝ մտցնել գենդերային ցենզուրա, մտցնել աղանդավորական ցենզուրա: Այս ամենը սկսվեց դրսից խրախուսվող վարքականոներ ընդունելով: Ովքեր անխոհեմ էին այդ վարքականոնները ստորագրեցին՛՛,- Գալաջյանը հավելեց, որ շատերը այսօր իրավունք և հնարավորություն չունեն բարձրաձայնել սուր խոսքով այնպիսի վնասակար երևույթների մասին, ինչպիսին է՝ աղանդավորությունը, ինչպիսին է գենդերային քարոզչությունը, ինչպիսին է ոտնձգությունը ընտանիքի ինքնիշխանության դեմ:

Գալաջյանը անդրադարձավ նաև մամուլի նկատմամբ ճնշումներին՝ մի կողմից դատական հայցերի մյուս կողմից դատարաններին ճնշելու դեպքերով: Խմբագիրը նշեց, որ ՛՛Իրավունքը՛՛ դարձել է համասեռամոլների և աղանդավորների թիրախ և արդեն մի քանի դատական հայց կա թերթի դեմ:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ