Վարկերը նպաստելու են իրենց ասաբնյակները ու տները շենացնելուն. թեժ քննարկում ԱԺ-ում
ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այսօր քննարկման դրվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2014 թվականի հունիսի 24-ին Երևանում և 2014 թվականի հունիսի 27-ին Լյուքսեմբուրգում ստորագրված ՛՛Ջրային ոլորտի համայնքային ենթակառուցվածք՛՛ ֆինանսական պայմանագիրը, որը հանձնաժողովում ներկայացրեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը:
Վարկային ծրագրով նախատեսվում է ՀՀ ջրամատակարարման համար տրամադրել 25,5 մլն եվրո:
Նիկոլ Փաշինյանը կոմիտեի նորանշանակ նախագահից հետաքրքրվեց՝ համաձայն այս զեկույցի ջրի կորուստները բյուջեում արձանագրված են 76,1 տոկոս, ինչը նշանակում է, որ խմելու ջրի ռեսուրսի 76,1 տոկոսն անհետ կորում է: ՛՛Կարո՞ղ եք ասել՝ վերջին տարիներին ինչքան վարկ ենք վերցրել կորուստները նվազեցելու համար և ինչքանով եք նվազեցրել՛՛,-հարցրեց :
Գագիկ Խաչատրյանի խոսքով՝ ջրի կորուստը նվազել է 35 տոկոս, այսինքն՝ այն հատվածներում, որտեղ ներդրումներ են արվել: ՛՛Զարմանում եմ, երբ ասում եք, թե 35 տոկոս կորուստը նորմալ է՛՛,-արաձանքեց ՀՀԿ-ական Նաիրա Կարապետյանը: ՀՀԿ-ից արձագանքեց նաեւ Արտաշես Գեղամյանը՝ նկատելով՝ եթե Ֆրանսիայում 10 տոկոս անգամ կորուստ լիներ՝ չէին հանդուրժի:
Նաիրա Կարապետյանը բարձրաձայնեց հայրենի Գյումրիի բնակիչներից ստացված բողոքները, ջրի խողովակների փոփոխման հետևանքով խմելու ջուրը դարձել է ոչ պիտանի: Գեղամյանին հետաքրքրեց խոշոր օպերատորների՝ գումարային արտահայտությամբ տարեկան շահույթն ու կորուստները:
Շահույթը ըստ պատասխանողի՝ 950 հազար եվրոյի չափով է, կորուստները 74-76 տոկոսի սահմաններում, մոտ՝ 50 մլն խմ, այսինքն՝ 25 մլն դրամ: Գագիկ Խաչատրյանն ասաց, որ Երեւանի ջրամատակարարման տևողությունը մոտեցել է 23 ժամի.
՛՛Մոտավորապես 60-65 տոկոսը մայրաքաղաքի 23-ժամյա ջրամատակարարման ռեժիմի տակ է գտնվում: Մնացածները ոչ պակաս, քան 16-ժամյա՛՛,-ասաց Խաչատրյանը, ինչը գրգռեց Շիրակ Թորոսյանին.
՛՛Սա ինչ-որ մեկի բիզնեսի հետ է կապված, անուններ չեմ բարձրաձայնում, բայց ամռան ամիսներին Նորքում ջուր չեն ունենում՛՛,-ասաց : Գագիկ Խաչատրյանը հասկացավ՝ ում բիզնեսի մասին է ակնարկը.
՛՛Պատկերացնում եմ՝ ում մասին է խոսքը, բայց մենք ճշտել ենք, իրենք խորքային հորերից են ջուր վերցնում: Բայց կարող ենք ևս մեկ անգամ ճշտել: Համաձայն եմ, որ այդտեղ խնդիրներ կան: Մյուս տարի կզբաղվենք՛՛:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ գոյություն ունի 35 տոկոս կորուստ, որը կապ չունի ցանցի մաշվածության, տեխնիկական խնդիրների հետ.
՛՛Լրիվ ուրիշ գործոնների ազդեցության տակ են, ինձ համար դրանք կոռուպցիոն գործոններ են: Առանց վարկ վերցնելու կարելի է նվազեցնել ջրի կորուստը: Մենք վարկ ենք վերցնում և ուրախանում, որ 35 տոկոս մինչև նվազեցրել ենք: Նախ պետք է վերացվի այդ 35 տոկոսը, որ այսքան վարկ վերցնելու արդյունքում էլ չի վերացվում՛՛,-Փաշինյանը դեմ է քվեարկելու այս պայմանագրին:
՛՛Ես դեմ եմ քվեարկելու այս վարկային համաձայնագրին, նույնիսկ` առանց բովանդակությանը նայելու, որովհետև Հայաստանում կոռումպացված կառավարության պայմաններում այդ վարկերը նպաստելու են իրենց ասաբնյակները ու տները շենացնելուն՛՛:
Հարցը դրվեց քվեարկության. ընդունվեց 7 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ: Հարցը ներառվեց քառօրյա նիստի օրակարգ: