20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Տեխնիկական ուղղվածության բուհեր ավարտածների միայն 10 տոկոսն է աշխատանք գտնում

 “Սինոփսիս Արմենիա” ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, խոսելով ՏՏ ոլորտի կրթական մակարդակից ու խնդիրներից, նշել է, որ տեխնիկական ուղղվածության բուհեր ավարտածների տասը տոկոսն է միայն աշխատանք գտնում, ինչը շատ ցածր ցուցանիշ է:

“Սա պայմանավորված է երկու օբյեկտիվ պատճառով, պրոֆեսորադասախոսական կազմի խնդիրը, որոնք պետք է պարբերաբար որակավորման կուրսեր անցնեն, եւ բուհերի տեխնիկական հագեցվածության խնդիրը, ինչի համար մեծ գումարներ են պետք”,- ասել է նա` նշելով, որ այդ խնդիրները հնարավոր է լուծել, եթե Կառավարությունն այդ ծախսերն իր վրա վերցնի կամ բուհերին հաջողվի համապատասխան գործընկերներ գտնել:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ