11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2014

Լևոն Մարտիրոսյանն անհամբեր սպասում է

ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը մեր շահերից է բխում: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը ԵՏՄ-ին միանալու պայմանագրի քննարկման ժամանակ: ՛՛Բայց իհարկե, լավ կլիներ, որ մենք մանրևելու մեծ հնարավորություններ ունենայինք, լավ կլիներ՝ մենք աշխարհագրորեն լինեինք Լյուքսենբուրգի տեղը, լավ կլիներ, որ մեր բյուջեն լիներ երեք հարյուր միլիարդ, ինչպես հայտնի երգում է ասվում, […]

Մխիթարյանը կհեռանա՞

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը, հնարավոր է, ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվի Անգլիա: Անգլիական “Լիվերպուլը” կրկին հետաքրքրված է Մխիթարյանով, տեղեկացնում է express.co.uk-ն: Նշվում է, որ Դորտմունդի “Բորուսիայի” գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը այլեւս չի վստահում Մխիթարյանին, եւ վերջինը հաճախ մարզադաշտ դուրս չի գալիս: Նշենք, որ անգլիական ակումբը դեռ նախորդ տարի էր ցանկանում պայմանագիր կնքել Հենրիխ Մխիթարյանի հետ, […]

Ռեւերանս. Սասունը Ծառուկյանի հետ է գնալու

”Սասուն” ջոկատի հրամանատար, ԱԺ  նախկին պատգամավոր, նախկին ՀՀԿ-ական, նախկին ՀԱԿ համակիր, ՛՛Քաղաքացիական պայմանագրի՛՛ խորհրդի անդամ Սասուն Միքայելյանը  անհանգստացած է երկրի վիճակով: Նա բարոյական չի համարում ահազանգը չբարձրաձայնելը: ”Հիմք է դրվում, որ Հայաստանի հանրապետությունը կորցնի իր անկախությունը և ինքնիշխանությունը: Մենք գնում ենք կամաց-կամաց դեպի Խորհրդային միություն, որ մեզ ոչ մի լավ բան չի տա: Մեր միակ […]

Առողջապահության նախարարը՝ Եղվարդի մանկապարտեզի թունավորումից

՛՛Ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ, խնդիրը զեկուցվել է վարչապետին: Նույն օրը գլխավոր վարակաբանը և համապատասխան մասնագետները գնացել են Եղվարդ: Այս պահի դրությմաբ երկու երեխա գտնվում է Նորքի ինֆեկցիոն հիվանադանոցում և չորս հիվանդ՝ Եղվարդի հիվանադանոցում՛՛,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ խոսելով Եղվարդի թիվ մեկ մանկապարատեզում տեղի ունեցած թունավորման մասին: Նշենք, […]

՛՛Սնանկ մոտեցում է՛՛

՛՛ԵՏՄ-ի նկատմամբ հասարակության դրական վերաբերմունքը նախևառաջ վերաբերմունք է հայ-ռուսական հարաբերությունների հետայսու խորացմանը, և հասարակության ունեցած տեղեկատվությունն այդքան էլ խորը չէ՛՛,-այսօր Ազգային ժողովում ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Ըստ նրա՝ այս անդամակցությունը հնարավորությունների ու մարտահրավերների մի նոր ճանապարհ է, որտեղ շատ բան կախված է լինելու իշխանություններին գործելակերպից, և միայն ճիշտ […]

Արտահերթ ընտրություններ

Կառավարության այսօրվա նիստում վաղաժամկետ դադարեցվեց Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանի լիազորությունները: Որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը կկայանա քաղաքապետի ընտրությունները:  Ընտրությունների անցկացման համար կառավարության պահուստային ֆոնդից Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 2,242,480.0 դրամ, իսկ ոստիկանությանը՝ 535,422.4 դրամ։

Թեժ կրքեր նախագահականի մոտ /ֆոտո/

Այս պահին ՀՀ նախագահի նստավայրի մոտ` ”Նաիրիրտ” գործարանի  շուրջ 500 աշխատակիցներ բողոքի ակցիա են իրականացնում. 2 պահանջ ունեն 18 ամիս չվճարված աշխատավարձերը եւ աշխատանքից ազատման գործընթացի դադարեցում: Բողոքեցին, թե աշխատանքից ազատման ծանուցագիրներ են ստանում ՛՛անտեր լաթի նման դեն են շպրտում՛՛: Ինչպես տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը ցուցարարներին են միացել ”Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհանննիսյանը և ՀԱԿ պատգամավոր […]

Ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիրը կգործի

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց 2013 թվականի հունիսի 25-ին ստորագրված ՛՛Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին՛՛ պայմանագրի կիրառման կարգի որոշումը: Նշենք, որ ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնությունից դեպի Հայաստանի Հանրապետություն և արտահանումը Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից, որոնք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված […]

Հրաշքի սպասելիս

Նավթի գինն ու ռուսական ռուբլին սրընթաց անկում են ապրում, տնտեսագետները Ռուսաստանի համար ծանր տարի են կանխատեսում: Եթե այսպես շարունակվի, Ռուսաստանն 2015-ին լուրջ փորձությունների կենթարկվի, ապրանքների գները կբարձրանան, ռուբլին կարժեզրկվի, մինչդեռ աշխատավարձերը նույնը կմնան: Bg.ru-ն ներկայացնում է տնտեսագետ Ալեքսեյ Դեւյատովի կանխատեսումը: Տնտեսագետը նշում է, որ ռուբլու կուրսը մոտավորապես պետք է համապատասխանի նավթի գներին, մինչդեռ ռուբլին այժմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի