22 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լևոն Մարտիրոսյանն անհամբեր սպասում է

ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը մեր շահերից է բխում: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը ԵՏՄ-ին միանալու պայմանագրի քննարկման ժամանակ: ՛՛Բայց իհարկե, լավ կլիներ, որ մենք մանրևելու մեծ հնարավորություններ ունենայինք, լավ կլիներ՝ մենք աշխարհագրորեն լինեինք Լյուքսենբուրգի տեղը, լավ կլիներ, որ մեր բյուջեն լիներ երեք հարյուր միլիարդ, ինչպես հայտնի երգում է ասվում, ապրուստը ձրի լիներ, բայց այդպես չէ: Մենք այս տարածաշրջանում ենք ապրում, մեր հարևաններն այս հարևաններն ենք ու ՌԴ-ի հետ բազմաթիվ կապերով ենք շաղկապված՛՛,-ասաց նա:

Ըստ Մարտիրոսյանի՝ սա բխում է մեր ազգային անվտանգության ու տնտեսական շահերից, և պետք չէ ամոթխած խոսել այս մասին: ՛՛Ո՞վ է դեմ Եվրամիությանը, ինձնից եվրոպամետ մարդ ես Հայաստանում, շատ կներեք, չեմ ճանաչում և կրթությամբ, և կենսափորձով և հայացքներով: Խմբեր են հայտնվել , մոդայիկ մի բան է դարձել, ովքեր Ռուսաստանի մասին արդեն ատելությամբ են խոսում, ասում են՝ Ռուսաստանը մեզնից ամեն ինչ խլել է, ստրուկներ ենք դառել:

Դա աբսուրդ է ուղղակի՛՛: Լևոն Մարտիրոսյանն ասաց, որ ԵՏՄ մյուս երկրների համեմատությամբ մեր մամուլի ու քաղաքական ազատությունը շատ մեծ է, և այդպես էլ շարունակելու է մնալ:  ՛՛Ոչ ոք չի խանգարում ու չի էլ խանգարում եվրոպական արժեքներ դավանել: Ես շատ լավատես եմ ու անհամբեր սպասում եմ հունվարի մեկին՛՛,-եզրափակեց ՀՀԿ պատգամավորը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ