11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2014

Աշոտյանը՝ նախագահի իմպիչմենթի պահանջից

”Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջն արդիական պահանջ չէ, քաղաքական օրակարգում այդպիսի պահանջարկ չկա”,- այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսելով նախագահի իմպիչմենթի պահանջի մասին, որ ցանկանում էր ԱԺ օրակարգում ներառել ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Աշոտյանը առաջարկեց սթափ վերլուծել, նա հիշեցրեց, որ ՀՀ նախագահի բացառիկ լիազորություններն են արտաքին քաղաքականությունն ու […]

Մեզանում որոշում ընդունողները մշտապես եղել են ծախվածները.Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը facebook-ի իր էջում գրառել է. ՛՛Երեւի մեզանում որոշում ընդունողները մշտապէս եղել են ԾԱԽՈՒԱԾՆԵՐԸ, ԲԹԱՄԻՏՆԵՐԸ (այդ թւում՝ գժերը) եւ ՎԱԽԿՈՏՆԵՐԸ (որ զգուշաւորի դիմակով են ներկայանում)։ Այլապէս հայութիւնն այս վիճակում չէր լինի։ Հիմա աւելի լաւ եմ հասկանում, թէ ինչու 1988 թ.-ին բոլոր ՛՛ընդդիմախօսներին՛՛ասպարէզ տուեցին, բայց ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ թերթ հրատարակողին, ինքնորոշման սկզբունքն առաջ մղողին արտաքսեցին […]

Կապանից Մեղրի տանող ավտոճանապարհին հսկայական ժայռաբեկոր է պոկվել-ընկել

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Կապանից Մեղրի տանող ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում (Մ-17, Մ2-Կապան-Ծավ-Մ2) հսկայական ժայռաբեկոր է պոկվել և ընկել ճանապարհի երթևեկելի մասի վրա` միակողմանի փակելով այն: ՛՛Մեղրու ՃՇՇՁ՛՛ ԲԲ ընկերության ճանապարհաշինարարների կողմից աշխատանքներ են տարվում ճանապարհը երկկողմանի երթևեկելի դարձնելու համար: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Արթուր Աբրահամը՝ Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կրկին ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ: Գերմանական “BoxSport” ամսագրի ժյուրիի եւ ընթերցողների միջեւ անցկացված քվեարկության արդյունքում Արթուրը հավաքել է 1053 ձայն՝ առաջ անցնելով Վլադիմիր Կլիչկոյից (775 ձայն) եւ Յոհան Պաբլո Էրնանդեսից (763 ձայն): Մեր հայրենակիցն այս անվանակարգում հաղթում է արդեն 6-րդ անգամ: Արթուր Աբրահամի մարզիչը՝ Ուլլի Վեգները, եւս […]

՛՛Խնդիրներ լինելու են, բայց դրանցից պետք չէ խուսափել՛՛

՛՛Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունն անվտանգության, տնտեսական օրակարգային հարց է, որին հասարակությունը կողմ է, և հիմանականում  դրական սպասումներ ունի այս անդամակցությունից՛՛,-այսօր Ազգային ժողովում ներկայացնելով ԵՏՄ անդամակցության վերաբերյալ խմբակցության տեսակետն՝ ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նա չբացառեց, որ այս անդամակցությունից հետո խնդիրներ լինելու են Հայաստանի համար: ՛՛Բայց դա չի նշանակում, որ խնդիրներից պետք է խուսափել: Հատկապես […]

Երկիրը կերակրել են առասպելներով

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը ԱԺ-ում ՀՀ-ի ԵՏՄ-ին միանալու պայմանագրի քննարկման ժամանակ ներկայացրեց իր գլխավորած՝ Միավորված աշխատանքային կուսակցության տեսակետը, ըստ որի՝ միանշանակ պաշտպանում են և կողմ են այս համաձայնագրին և միությանը: Ամեն դեպքում պատգամավորը կցանկանար, որ համաձայնագիրը դրվեր հանրաքվեի՝ ժողովրդին ներկայացնլով առարկայական փաստեր, ինչը սակայն չի ընդունվել:  Արսենյանը թվարկեց  համաշխարհային առաքելություն իրականացնող ազգի ֆորմատը՝ Նաիրիտի վերագործարկում, […]

Ահաբեկչության փորձ. երեք ոստիկան է սպանվել /վիդեո/

Այս գիշեր գրոհայինները հարձակվել են Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի վրա եւ իրենց վերահսկողության տակ վերցրել տեղի Տպագրության տունը: Այս գործողությունների արդյունքում, նախնական տվյալներով, 7 հոգի է մահացել, 3-ը ոստիկան հաղորդում է Интерфакс-ը: Գրոզնիի ուժայիններին հաջողվել է կանխել գրոհայինների գործաղություններն ու ազատել Տպագրության տունը, ինչի արդյունքում էլ 7 գրոհայինները մահացել են, իսկ Տպագրության տունը` այրվել: Խաղաղ բնակչության […]

՛՛Եռյակիդ համոզի, Հանրապետականի՛՛ հետ ի՞նչ գործ ունես՛՛. Շարմազանովը՝ Ռ. Հակոբյանին

Ազգային ժողովում ԵՏՄ պայմանագրին միանալու քննարկման ժամանակ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը դեմ խոսեց ԵՏՄ-ին ու փորձեց համոզել, կոչ արեց ՀՀԿ-ին դեմ քվեարկել Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրին: ՛՛Համոզող ես, գնա՛, եռյակիդ համոզի, ՛՛Հանրապետականի՛՛ հետ ի՞նչ գործ ունես: Մենք կողմ ենք քվեարկելու ՛՛,-նրան արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի