10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Աշոտյանը՝ նախագահի իմպիչմենթի պահանջից

”Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջն արդիական պահանջ չէ, քաղաքական օրակարգում այդպիսի պահանջարկ չկա”,- այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսելով նախագահի իմպիչմենթի պահանջի մասին, որ ցանկանում էր ԱԺ օրակարգում ներառել ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Աշոտյանը առաջարկեց սթափ վերլուծել, նա հիշեցրեց, որ ՀՀ նախագահի բացառիկ լիազորություններն են արտաքին քաղաքականությունն ու պաշտպանությունը: ՛՛Երկու դեպքերում էլ ընդդիմադիր հիմնական կամ այլընտրանքային ոչ իշխանական ուժերը կիսում են նախագահի տեսակետները՝ փաստացի սատարելով Եվրասիական տնտեսական միությանը միանալու մեր որոշմանը և անվտանգության հետ կապված: Նախագահի բուն լիազորությունների, կարևորագույն երկու լիազորությունների ոլորտները վայելում են Հայաստանի քաղաքական գրեթե ողջ ներկապնակի աջակցությունը, ի՞նչի մասին է խոսքը՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ