12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Ահաբեկչության փորձ. երեք ոստիկան է սպանվել /վիդեո/

Այս գիշեր գրոհայինները հարձակվել են Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի վրա եւ իրենց վերահսկողության տակ վերցրել տեղի Տպագրության տունը: Այս գործողությունների արդյունքում, նախնական տվյալներով, 7 հոգի է մահացել, 3-ը ոստիկան հաղորդում է Интерфакс-ը:

Գրոզնիի ուժայիններին հաջողվել է կանխել գրոհայինների գործաղություններն ու ազատել Տպագրության տունը, ինչի արդյունքում էլ 7 գրոհայինները մահացել են, իսկ Տպագրության տունը` այրվել: Խաղաղ բնակչության շրջանակներում զոհեր չկան: Ոչ պաշտոնական տվյալներով` նաեւ 3 ոստիկաններ են մահացել, սակայն առայժմ այս լուրը պաշտոնապես չի հաստատվել:

Ուժայինների գործողությունները անձամբ վերահսկել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը: Նա ավելի ուշ հայտարարել է, որ այս ահաբեկիչներն ամենայն հավանականությամբ, այլ երկրից են, քանի որ “Չեչնիայում ոչ ոք նման բան չէր անի”:

Քադիրովը հայտարարել է, որ ահաբեկիչների եւս մի խումբ փորձել է Գրոզնիի դպրոցներից մեկի վրա հարձակվել, սակայն նրանց գործողությունները ժամանակին կանխվել են: Նախագահը նշել է, որ ահաբեկիչները ցանկացել են  Գրոզնիում Սահմանադրության օրը մեծ ահաբեկչություն իրականացնել, սակայն դա նրանց չի հաջողվել:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ