՛՛Սնանկ մոտեցում է՛՛
՛՛ԵՏՄ-ի նկատմամբ հասարակության դրական վերաբերմունքը նախևառաջ վերաբերմունք է հայ-ռուսական հարաբերությունների հետայսու խորացմանը, և հասարակության ունեցած տեղեկատվությունն այդքան էլ խորը չէ՛՛,-այսօր Ազգային ժողովում ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Ըստ նրա՝ այս անդամակցությունը հնարավորությունների ու մարտահրավերների մի նոր ճանապարհ է, որտեղ շատ բան կախված է լինելու իշխանություններին գործելակերպից, և միայն ճիշտ գործունեության արդյունքում հնարավոր կլինի ներդրումներն ավելացնել, բիզնես միջավայրը բարելավել:
՛՛Քննարկումների ժամանակ նաև չպիտի գերգնահատել այս որոշման պատմական նշանակությունը՛՛,-նկատեց նա՝ հավելելով, որ ցանկացած փոքր պետություն դեմ, որը մանավանդ ունի ոչ լավ աշխարհագրական դիրք, հառնելու է այս կամ այն միությունների շրջանակում կամ պետութան հետ դաշնակցության խնդիրը, որը ժամանակավոր մի միջոց է առաջ մղելու մեր ազգային շահերը: ՛՛Անհրաժեշտություն չկա ծայրահեղականացնելու ու ծայրահեղական գնահատականներ հնչեցնելու: Հայաստանն այս որոշմամբ քաղաքակրթական ընտրություն չի կատարում՛՛,-շաշտեց Ֆարմանյանը:
Նա նաև կարծում է, որ եթե մենք հետամուտ չենք լինելու մեր ազգային շահերին, դա մեր փոխարեն ոչ մեկը չի անելու, այնպես որ հրեշտակային կամ սատանայական նկարագրել մեր շրջապատող աշխարհագրական միջավայրը սխալ է:
Ֆարմանյանն ընդգծեց՝ բոլորի համար էլ պարզ է, որ ավտանգության նկատառումներով է նախևառաջ հիմնավորվում այս որոշումը, բայց այստեղ էլ պետք է ուշադիր ու հետամուտ լինենք, քանի որ անվտանգության ժամանակակից պատկերացումները շատ ավելի լայն են, չպիտի գերանգահատել իրողությունների ներկա դրությունն ու մտածել միայն անվտանգության համար է այս ընտրությունն արվել:
՛՛Ազգային ժողովը վստահում է ՀՀ նախագահի կայացրած որոշմանը՛՛,-ընդգծեց ՀՀԿ պատգամավորը: ՛՛Բայց սա դիտարկել որպես մեր ժողովրդի ունեցած խնդիրների փրկության ճանաարհ, դա սնանկ մոտեցում է, սա ժամանակավոր մի հանգրվան է ու պետք է ողջամիտ տրամաբանությամբ առաջ գնալ՛՛,-եզրափակեց նա: