20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ռեւերանս. Սասունը Ծառուկյանի հետ է գնալու

”Սասուն” ջոկատի հրամանատար, ԱԺ  նախկին պատգամավոր, նախկին ՀՀԿ-ական, նախկին ՀԱԿ համակիր, ՛՛Քաղաքացիական պայմանագրի՛՛ խորհրդի անդամ Սասուն Միքայելյանը  անհանգստացած է երկրի վիճակով: Նա բարոյական չի համարում ահազանգը չբարձրաձայնելը:

”Հիմք է դրվում, որ Հայաստանի հանրապետությունը կորցնի իր անկախությունը և ինքնիշխանությունը: Մենք գնում ենք կամաց-կամաց դեպի Խորհրդային միություն, որ մեզ ոչ մի լավ բան չի տա: Մեր միակ ճանապարհը մեր Հայաստանի անկախությունն էր, որից մենք կամաց-կամաց հրաժարվում ենք”,-հայտարարեց Միքայելյանը հրավիրված ասուլիսին:

Ըստ Միքայելյանի՝ անկախության տարիները Հայաստանին չտվեցին այն, ինչի համար կռվել էին ազատամարտիկները .”Այս տարիների ընթացքում մենք ոչ մի զարգացում չունեցանք ու մնացինք հետընթացի հույսին”:

ԵՏՄ-ին միանալու Հայաստանի ցանկությունը բացասաբար է գնահատվել ազատամարտիկի կողմից .

”Ես անկախության ու ազատության համար պայքարող մարտիկ եմ եղել ու պայքարել եմ միայն իմ սկզբունքների համար: Նայելով Ռուսաստանի նկատմամբ կիրառվելիք սանկցիաները, իրա տնտեսությունը, հասկանում ենք, որ մենք գնում ենք դեպի անկում: Մենք այսօր շատ վտանգավոր վիճակի մեջ ենք, և մեր գլխավոր խնդիրը հիմա` մեր համախմբվածությունն է”:

Միաքայելյանը օր առաջ կարևորում է իշխանափոխության գնալու քայլերի անհրաժեշտությունը

”Եթե Գագիկ Ծառուկյանը  իշխանափոխության գնա, ապա ես իրա հետ գնալու եմ, քանի որ եռյակին չեմ վստահում”,- հավելեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ