20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հրաշքի սպասելիս

Նավթի գինն ու ռուսական ռուբլին սրընթաց անկում են ապրում, տնտեսագետները Ռուսաստանի համար ծանր տարի են կանխատեսում: Եթե այսպես շարունակվի, Ռուսաստանն 2015-ին լուրջ փորձությունների կենթարկվի, ապրանքների գները կբարձրանան, ռուբլին կարժեզրկվի, մինչդեռ աշխատավարձերը նույնը կմնան:

Bg.ru-ն ներկայացնում է տնտեսագետ Ալեքսեյ Դեւյատովի կանխատեսումը:

Տնտեսագետը նշում է, որ ռուբլու կուրսը մոտավորապես պետք է համապատասխանի նավթի գներին, մինչդեռ ռուբլին այժմ ավելի ցածր է: “Ռուբլու ամրապնդման համար անհրաժեշտ է նավթի գնի կարգավորում, սակայն մոտ ապագայում այդ մասին հուսալ չի կարելի, գները գնալով ընկնում են: Հրաշքի սպասել պետք չէ”,- ասում է նա:

Երկրում ստիպված կլինեն բյուջեի որոշակի տնտեսումներ անել, ծախսերը կրճատել:

“Հասարակության եկամուտները եւս կկրճատվեն: Եթե նավթի գնանկումը կանգ առնի, գոնե 70-80 դոլարով` մեկ բարրի դիմաց, ապա, կարծում եմ, մյուս տարվա երրորդ եռամսյակում ճգնաժամի խորքից դուրս կգանք:

Այս անգամ ճգնաժամից ավելի դանդաղ դուրս կգանք, քան նախորդ անգամ, եւ եթե 2015-ին 5 տոկոս անկում գրանցենք, ապա ամենաքիչը 3 տարի կպահանջվի, այդ 5 տոկոսը վերականգնելու համար”,- նշում է տնտեսագետը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ