17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Թեժ կրքեր նախագահականի մոտ /ֆոտո/

Այս պահին ՀՀ նախագահի նստավայրի մոտ` ”Նաիրիրտ” գործարանի  շուրջ 500 աշխատակիցներ բողոքի ակցիա են իրականացնում. 2 պահանջ ունեն 18 ամիս չվճարված աշխատավարձերը եւ աշխատանքից ազատման գործընթացի դադարեցում: Բողոքեցին, թե աշխատանքից ազատման ծանուցագիրներ են ստանում ՛՛անտեր լաթի նման դեն են շպրտում՛՛:

Ինչպես տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը ցուցարարներին են միացել ”Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհանննիսյանը և ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին, նշելով, որ այստեղ է որպես իրավատեր քաղաքացի:

Նաիրիտցիները ցանկանում են նամակ-խնդրանք փոխանցել նախագահին:

Ուշագրավն այն  է, որ ակցիայի ժամանակ աշխատողներին բաժանում են ծանուցագրեր և պահանջում են ստորագրել դրանց տակ, որը ազդարարում է՝  աշխատակիցներն  ազատված են աշխատանքից։

Աշխատողներից շատերը չեն ստորագրում՝ պատճառաբանելով՝ եթե աշխատանքից ազատում են, պետք է ամբողջ աշխատավարձը ստանան ու միայն այդ ժամանակ կստորագրեն։ ՛՛Նաիրիտ՛՛ գործարանի  բաժնի պետերից Գերասիմ Վարդանյանը, ով բաժանում էր դրանք, տեղեկացրեց,  որ այն ազատման դիմում չէ, այլ ուղղակի նախօրոք տեղեկացնում են։ Աշխատողներն, այնուամենայնիվ, չհամաձայնեցին ստորագրել։

Մեր թղթակցի հաղորդմամբ՝ քիչ առաջ նախագահի աշխատակազմից տեղեկացրին, որ ակցիայի մասնակից նաիրիտցիներից 5-ին կընդունեն: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ