10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 18, 2014

Հովիկ Աբրահամյանն ուզում է, որ բոլոր նախարարները ուզեն

Կառավարության այսօրվա նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ՊՆ Սեյրան Օհանյանի հետ քննարկել են ամանորյա տոներին զորամասերի այցելությունը: ՛՛Այն գերատեսչությունների ղեկավարները, որոնք ցանկություն ունեն զորամասեր այցելելու, իսկ ես ուզում եմ, որ բոլորը նման ցանկություն ունենան և այցելեն՛՛,-ասաց վարչապետը:   Սեյրան Օհանյանն առաջարկեց սահմանային բնակավայրեր ևս այցելել:

Վատթարագույնը` երկու տարուց. Պուտինը վստահ է, որ իրավիճակը բարելավվելու է

Սկսելով ասուլիսը` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամփոփեց 2014 թվականը, խոսեց գրանցած հաջողությունների մասին: Անդրադառնալով ներկայումս տիրող իրավիճակին` ռուբլու անկմանը, Պուտինն ասել է, որ ներկայիս իրավիճակն առաջին հերթին արտաքին գործոններով է պայմանավորված` նախ եւ առաջ` նավթի գնից, որին հետեւում գազի գինը: Սակայն նախագահը նշել է, որ Կենտրոնական բանկը իրավիճակի պարագայում ճիշտ ուղղությամբ ու ադեկվատ քայլեր է […]

Համատարած գործադուլ /ֆոտո/

Վաղ առավոտից կաթվածահար իրավիճակ է մայրաքաղաքի երթուղային գծերում։ Մի շարք երթուղիներ սպասարկող ավտոբուսների ու միկրոավտոբուսների վարորդներ հրաժարվում են գիծ դուրս գալ ու սպասարկել ժողովրդին։ Որոշները նույնիսկ մեքենաներով փակել են ճանապարհները։ Առաջարկ կա փակել նաև գազալցակայանների մուտքերը։ Մենք տեղեկացանք, որ ՀԱԹ-ից կենտրոն ու տարբեր թաղամասեր մեկնող երթուղային գծերից մի քանիսը՝ 70, 75, 77 և այլն, չեն […]

“Մինչեւ հիմա փող եք աշխատել …”

Ինչպես տեղեկացնում են Henaran.am-ի աղբյուրները, երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրատապ խորհրդակցության է հրավիրել ֆինանսական պատասխանատուներին, նաեւ խոշոր գործարարներին: Սերժ Սարգսյանը զգուշացրել է` սպեկուլյատիվ դրսեւորումները չեն ներվելու:  Երկրի ղեկավարին տեղեկացրել են, որ տվյալ պահին ՀՀ բանկերը մի քանի տասնյակ միլիարդ դրամի վնաս են կրել: “Մինչեւ հիմա փող եք աշխատել, մեկ-երկու ամիս էլ շահույթ մի հետապնդեք, […]

Պուտինի մեծ ասուլիսը մեկնարկեց /վիդեո, ուղիղ/

Մոսկվայում րոպեներ առաջ մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ավանդական մեծ մամուլի ասուլիսը, որը թեմաների ու ժամանակի հարցում չունի սահմանափակումներ: Նշենք որ սա Պուտինի 10-րդ մեծ ասուլիսն է: Նախագահին հարց ուղղելու իրավունք ունեն բոլոր 1259 հավատարմագրված լրագրողները: Բոլորն ակնկալում են, որ հարցերի մեծ մասը կլինեն ռուբլու անկման, երկրի տնտեսության վատ վիճակի վերաբերյալ:    

Քուրդ պաշտոնյան ներողություն է խնդրել հայերից

Մարդինի ազգությամբ քուրդ համաքաղաքապետ Ահմեթ Թյուրքը Ստոկհոլմում անցկացվող սեմինարի ժամանակ ներողություն է խնդրել ասորիներից, եզդիներից և հայերից, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական “Ռադիքալ” լրատվական կայքի՝ Ահմեթ Թյուրքը հայտնել է, որ ցավում է 1915 թվականի ցեղասպանությանը որոշ քրդական ցեղախմբերի հանցակցության համար:  Ըստ բանախոսի՝  քուրդ ժողովրդին օգտագործել են իսլամի անվան տակ: Թյուրքը ելույթի ժամանակ նշել է, որ  […]

Սերգեյ Սմբատյան. Դասական արվեստին մոտենալու եւս մեկ քայլ՝ “Տաշիրի” աջակցությամբ

Ինչպես արդեն տեղեկացվել է, Ամանորյա տոների առթիվ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը պատրաստել է  “ՀայՖիլմ Non-Stop” եւ “Cartoon նոն ստոպ”  համերգային ծրագրերը, որոնց հովանավորներն են համապատասխանաբար “Տաշիր” բարեգործական հիմնադրամը եւ “Տաշիր պիցցան”:  “ՀայՖիլմ Non-Stop” համերգային ծրագրի առթիվ “Տաշիր” բարեգործական հիմնադրամի հասցեով ստացվել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նամակը, ուր մասնավորաբար նշված է. “Հայաստանի […]

Կես հաց չի վաճառվում, խաբար չես … ուր ենք հասել

Մեզ ուղեկցող դոլարադրամային այս ցայտնոտում երբեմն այնպիսի պատմությունների ականատեսն ենք դառնում, որ ֆինանսական, անձնական բարեկեցության հարցերը ածանցվում են մեր հոգեւոր վիճակին: Մի պահ իսկապես արժե կանգ առնել` հասկանալու` որքան ենք քարուքանդ եղել հոգեպես, որքան անխիղճ ենք դարձել: Դեկտեմբերի 18-ին հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել Վանաձորում: Ինչպես պատմում է Henaran.am-ի ականատես ընթերցողը, խանութ է մտել մի […]

Գնաճը պետք է վերահսկվի

Հայաստանի ֆինանսական շուկայում տարադրամների արժևորումը դրամի նկատմամբ պայմանավորված է առաջին հերթին գլոբալ մակարդակով դոլարի փոխարժեքի արժևորմամբ: ԱՄՆ տնտեսության զարգացումների ներքո զարգացող և զարգացածերկրները գրանցեցին իրենց արժույթների արժեզրկումը:  Վերջին մեկ տարվա ընթացքում, ԱՄՆ տնտեսության աճի վերականգմանը զուգընթաց, ԱՄՆ  դաշնային պահուստների համակարգը դադարեցրեց քանակական ընդլայնման իր ծրագիրը, որի միջոցով ամսական 85 մլրդ ԱՄՆ դոլարի իրացվելիություն էր ներարկվում պետական արժեթղթերի գնումների միջոցով:   Նշենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի